Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Պարուն վարժապետ, բա ինչու՞ ես լռել։ Ուրեմն, հայրը որդուն մեռած էլ չտեսնի՞..․

Գեդեոն վարժապետը գլուխը բարձրացնում է, ուզում է բան ասել, բայց նկատելով գնդապետի դեմքը, հայացքը դարձնում է դեպի պատուհանը։

Գնդապետը տեղից վեր է կենում։

— Կարճ կապի։ Մեր օրենքը չի տալիս թշնամու դիակը։

— Էդ հու՞նց օրենք ա, որ դիակից էլ ա վախենում...

— Շատ պիտի խոսե՞ս,— և ծերունուն է մոտենում պարուչիկ Ամիրջանովը, բռնում է նրա թևից, բայց Աթա ապերը 10 տեղից չի շարժվում։

Գնդապետը վառում է ծխախոտը։

— Բա պիտի խոսեմ, բա հո՞ւնց... ախր ծնող եմ։ Բա հինչ պատասխան տանեմ մորը...

Ծերունին անհողդողդ կանգնել է։ Պարուչիկը կատաղած ապտակում է Աթա ապորը։

— Քեզ պատասխան..․

Գնդապետը նետում է լուցկին։

Ծերունու բերանից արյունը կաթկթում է արխալուղի վրա։ Հայց հանդարտ ու վեհ ասում է, բառերը հնչեցնելով մեկ-մեկ։ 20 - նա իմ փոքր տղան էր... ես է′լ տղա ունեմ։ Էս իմ պատասխանը, բա նրա՞ն հինչ պատասխան կտաք։ Նրան էլ սպանեցիք՝ բա ժողովրդին հինչ պատասխան կտաք... Գնդապետը ծխում է։ Ծխի քուլան ծածկում է ամեն ինչ։

7

Ծուխ չէ, այլ ձյունամրրիկ է։

Անցավ ձյունամրրիկի ալիքը։ Բանտի ամայի բակը, քարե բարձր պատեր։

Երկու հսկիչ և այն պահակ զինվորը թաղել են դիակը։ 30 Վերջին բուռ ձյունախառը հողը լցրին և հավաքելով բրիչն ու բահը, հեռացան։

Քամին ձյուն մաղեց, ձյունը ծածկեց և աննշան հողաբլուրը, և այժմ միայն բանտի ամայի բակն է, մռայլ պատերը, պատի գլխին դրսի պահակը տխուր դնդնում է՝

— Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...