Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

8

Քարատակ տուն։

Ձմեռվա գիշերը կես է։ Քուրսու վրա վառվում է այն փոքրիկ լամպը, որ կոչվում է տուզուրիկ ճրագ։ Լամպը հազիվ է լուսավորում քուրսու շուրջը։

Քուրսու մոտ թիկնած ննջում է Աթա ապերը։ Նրա դիմաց նստած է Մինա զիզին։ Քուրսու վրա, սինու մեջ ձավար է։ Մինա զիզին մատներով մաքրում է ձավարի քարերը։ Նինջը հաղթում է, մատները քնում են,- ինքը գլուխը կախում է սինու 10 վրա, ապա ցնցվում է, նորից է քարերը մաքրում և նորից քունը տանում է։

Քուրսու վրա մռռում է կատուն։

Այդ խեղճ խաղաղությունն օրորում է Սոնան՝ նրանց հարսը։ Սոնան չոքել է օրորոցի առաջ։ Օրորում է, և քնաբեր ռիթմով թխկթխկում է օրորոցը։ Սոնան՝ երեսի քողը կիսաբաց, կռացել է օրորոցի վրա և առանց բառերի օրոր է ասում։

Դրսում լսվում է ոտնաձայն։ Մակիչը ներս է մտնում, մի վայրկյան նայում է։ Սոնան այլևս չի երգում, համր հայացքով նայում է ամուսնուն։ Մայրը զարթնում է և ասում․

20 - Այ որդի, դե, եկ, էլի․․․- Սոնան ծածկում է հարսնության քողը։

Մակիչը նայում է ճրագին, ապա մորը հարցնում է․

- Տանը նավթ կա՞։

– ճրագի միջինն է,– ասում է մայրը։

Մակիչը տատանվում է, ապա ասում է Սոնային։

– Դատարկիր մի ամանի մեջ, տուր․․․– ապա դառնում է մորը.

– Նանի, ձավարը առավոտը կմաքրես։

Մայրը զարմացած նայում է։ Քունն աչքերին։ Եվ երբ Սոնան գավաթը ձեռքին մոտենում է, որ ճրագի նավթը դատարկի, պառավն ասում է․

– Վըիա՜․․․ էդ շտե՞ղ ես տանում․․․

–Քյոխվի կանցելարում կառավարության ժողով ա, նավթը կլխել ա...

– Բա, էդ հո՞ւնց կառավարություն ա, որ ինքը ժողով անի, նավթը ես տամ․․․