Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ընկերներ, սրա ծուխը կտրեք․․․ մի օր սա իրա ծուխով մեզ բռնել ա տալու։

Ժպտում են։ Մեկը ծխողին հրում է քարանձավի խավար անկյունը։

Պուղանը՝

- Բա մենք մտնենք էս աղվեսի բունը, սա էստեղ թոնիր վառի՞...

Մակիչը ճրագը բարձրացնում է, և ճրագի լույսով երևում են քարատակի խավար խորքերը։ Նստած են 10-12 հոգի։ Լռում 10 են։ Մակիչը ճրագը դնում է Քրիստի առաջ։

Քրիստը շարունակում է ընդհատված խոսքը.

- Ուրեմն, մենք պիտի սպասենք մինչև Կարմիր բանակը մտնի Բաքու... Եվ երբ մոտենան մեր սարերին...

- Տեսնես աչք կլինի․․․

Լևոնը լույսի տակ թերթում է «Կոմունիզմի այբուբենը»։

Պուղանի աչքն ընկնում է մի նկարի։

- Էս ո՞վ է։

Լենինն է։

- Լենինը սա՞ է,- Պուղանը խոր, շատ խոր նայում է 20 նկարին։

Քրիստը, Լևոնը և Մակիչը նայում են Պուղանին։ Խորքից մի քանի գլուխներ ձգվում են, որ տեսնեն նկարը։

Հետզհետե խավարում է, և դեռ չխավարած՝ լսվում է Պուղանի ձայնը․

- Ա՜խ, թևեր ունենայի, թռնեի մի անգամ Լենինին տեսնեի...

Հետզհետե լուսանում է։

Ամայի ձոր։ Մի ժայռ, որի ստորոտում քարանձավի դուռը քամուց փակվում և բացվում է։

30 Դուռը երերում է։

Լեռներում բուք է, ձյունամրրիկի ոռնոց:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1

Գարնան երեկո։

Գյուղի հրապարակներից մեկը՝ մի ամայի կալ, որտեղ գերանների և քարերի վրա նստոտել են գյուղացիները։ Աթա