Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնոջ երեսին արցունք։

- Սոնա, ամոթ է.․.,- գրկում համբուրում է։- Գնա տուն, ցուրտ է...

Եվ հեռանում է։

Սոնան արձանի նման կանգնել է։ Կանգնում է այնքան, մինչև հեռվում հալվում է Մակիչի վերջին ոտնաձայնը, և այլևս ոչինչ չի լսվում, այլ միայն լսվում է գետի վշշոցը։

6

Մակիչն անցավ փողոցով։ Մի ստվեր թաքնվեց։ Մակիչն 10 այդ զգաց, ետ նայեց, բայց փողոցում ոչ ոք չկա։

Կարծես գետնի ընդերքից լսվում է խուլ աղմուկ։ Աղմկում են ապստամբների «շտաբում»՝ խոր քարանձավում, որի դռնից, երբ Մակիչը դուռը բաց է անում, երևում է լույսի շերտ, լսվում է հզոր աղմուկ, ապա, երբ, Մակիչը ներս է մտնում, ամեն ինչ լռում է։

- Տես էն ո՞վ էր ման գալիս․․․,- ասում է Մակիչը, և երկու հոգի հրացանով դուրս են գնում։

- Էս էլ քեզ կարմիր կտոր,- և Մակիչը հանում է Սոնայի քողը։ Մեկը առնում է քողը, պահում է ճրագի դեմ։

20 - Դու լավ ես գրում,- ասում է Մակիչը ընկերներից մեկին՝ Հայկին։ Նա առնում է քողը։

- Ի՞նչ գրեմ։

Մակիչը մտածում է․ այդ ժամանակ «Արջը» ասում է․

- Կիրի՝ շեն կենա թազա օրենքը․․․

- Գրիր՝ Կցցե Խորհրդային իշխանությունը...

Հայկը դուրս է գնում, քողը թևի տակ։

Քարանձավի խորքում Կարագինը կռացել է գնդացիրի վրա։ Հավաքում է։ Մեկը լցնում է գնդացիրի ժապավենը․ մի քանի գնդակ բռի մեջ, ասում է․

30 - Թե ազատես, դու ես մեզ ազատելու․․․- և մեկ-մեկ գնդակները մտցնելով բները, խոսում է․– էս մեկը պարուչիկ Ամիրջանովին, էս մեկը մինիստր Զախարին․․․

- Նրան երկուսը դիր,- բղավում է «Արջը»,- փորը հաստ է, չի անցնի։