Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնդացիրը բացվեց։

Գլորվեց մի ձի։ Ձիավորն ընկավ։ Մի ձի ծառս եղավ։ Ձիավորների աջ թևը դարձրեց ձիերի գլուխը։ Գնդացիրը «որոնում է» նրանց։ Ձիավորները նահանջում են դեպի ձորակը։

Մի ձիավոր մտնում է ձորակը։ Ձիերը արածում են ձորի արտերի մեջ։ Պարուչիկ Ամիրջանովը մեկին ինչ-որ հրամայում է։ Այդ ձիավորը վազում է, նստում է ձին, ձիերը նստում են՝ 15 -20 զինվոր։

Պարուչիկ Ամիրջանովը նրանց առաջարկում է աջ կողմով 10 մոտենալ գյուղին և կտրել նահանջի ճանապարհը: Պուղանի տղաները սողում են կանաչի միջով։ Նրանցից մեկը ետ է մնում, գլորվում է փոքրիկ փոսը և տապ է անում, հրացանը թաքցնելով խոտի մեջ․․․ Պուղանը նկատեց ձիավորներին, որոնք ձիերը դեպի աջ էին քշում․․․

Ձիավորները հեռացան, թաքնվելով բլրի ետևը։ Մակիչը՝ միջին զորամասով սողում է առաջ դեպի քարափները․․․ 20 Պարուչիկ Ամիրջանովը զինվորների գլուխն անցած սողում է դեպի նույն քարափները։

Գնդացիրը կտկտում է։

Ձորում ձիերն անհանգիստ են։ Մի ձի վրնջում է։

2

Մակիչը մոտենում է քարափներին։

Պարուչիկը քարափներից հարյուր քայլի վրա է․․․

Կարագինը նկատում է սողացող դաշնակցականներին։

Մակիչը մոտեցավ քարափներին։

Գնդացիրը բացվեց դեպի կանաչ արտերը։

20 Քարափի գլխից կրակում են Մակիչի հետ եղած ապստամբները։

Պարուշիկ Ամիրջանովը նահանջում է։ Նրա տղաներից մեկը կողքը բռնեց, երկու քայլ գնաց, օրորվեց և ընկավ։