Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պարուչիկը մտավ թփուտը։

Կարագինը գնդացիրն ուղղեց դեպի թփուտը։

Գնդացիրը կտկտում է։

3

Գնդացիրի կրակոցի ձայները հասնում են գյուղը։ Պաշտոնավորը և քյոխվան. ապա շրջանը հետզհետե բացվում է, և երևում է մի կտուր, կտուրի վրա հավաքված կանայք և տղամարդիկ։

Լեղապատառ վազում է գզիրը։ Նա բղավում է։

- Վայ ամա՜ն, հայերն իրար կոտորեցին։ Քյոխվան քաշվում է տուն, ճակատին շոր է կապում, մըտնում է անկողին

Պաշտոնավորը՝

- Ժողովուրդ, բա հի՞նչ եք ասում... Ախր, «մեր տղորցը» կոտորեցին։

Բադու մայրը. (նա, որ ասաց. «Սև լինի Բաքուն» և ուզեց որդուն դուրս հանել շարքից լսելով այդ, ծնկներին է խփում, կրծքին է խփում և ճչալով վազում է.

- Ամա՜ն, երեխայիս սպանեցին...

ժողովուրդն իրար է անցնում։20


4

Մակիչը վայր դրեց հեռադիտակը, և չորս հոգով շտապում է դեպի Պուղանը Ձիավորները աջ թևից քաշում են դեպի գյուղը։ նրանց մտադրությունն է գյուղը մտնել թիկունքից, շրջապատել ապստամբներին։

Պուղանը կռվի է բռնվել։ Ձիավորները դանդաղ, բայց քայլ առ քայլ իջնում են գյուղի վրա...

Թփուտների միջից մեկ-մեկ դուրս են սողում դաշնակները։ 30 նանք կուզեկուզ գալիս են։ Նրանք գալիս են դեպի քարափը, որ սարահարթի գլխավոր դիրքն է։