Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

7

Բախշին, որ միջին դիրքումն է, տեսնելով մոտեցող թշնամուն, դուրս է թռչում դիրքիդ և բավական մոտենալով, պառկում է քարի տակ։ Նա կրակում է։

Դաշնակներից երեքը մտել են արտի «միջնակը» և քարափից 50 քայլի վրա են։ Նույնիսկ Բախշին չի նկատում, որ կողքով սողում են դաշնակները։

Դաշնակները, թվում է, թե հեռացան գնդացիրից։

Մակիչը միջին դիրքերումն է...

10 Կիրճի կողմից մեկը բղավեց.

- Փախեք, հե՛յ․․․ ձիավորները մտան գյուղը...

Պուղանի դիրքերը դողացին... Մեկը հրացանը գցեց։ Վազում է դեպի ժողովուրդը։ Երկու հոգի հրացանով են փախչում։

Պուղանը բղավում է․

— Ո՞ւր եք փախչում...

Հանկարծ բլուրի ետևից, թրերը հանած, դեպի Պուղանի դիրքերն են արշավում քսան ձիավոր։ Կանայք ճչալով ետ են գնում։ Պուղանը վազում է դեպի միայնակ ծառը, դեպի դրոշակը։ թարափի վրա ձեռնառումբ գցեցին։ Փոշի։

20 - Կարա՜գին, գնդացի՜րը,— որոտում է Մակիչի ձայնը։ Աթա ապերը, Գիլա բիբին, մի ուրիշ գյուղացի վազում են դեպի քարափի դիրքերը։ Այնտեղից էլ հետ են փախչում մի քանի հոգի, որոնք նկատեցին Պուղանի թևի նահանջը։

Կիրճը պահող ապստամբները վազում են դեպի դիրքերը, մեկը տատանվեց, հետ մնաց։ Փախչում է դեպի գյուղը։

Գնդացիրը կտկտաց և կտրվեց։

Մի կոմունարի խփեցին թիկունքից։

Զեռնառումբի ծխի մեջ կրակում է Մակիչը։

8

30 Կարագինը գնդացիրը գլորեց ձորը։ Խճաքար լանջով գլորվում է գնդացիրը։ Մի բակ։ Մի կին ձեռքը ճակատին պահած նայում է վերև։ Շղթայած շունը հաչում է