Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իր ուղին և տիեզերքի անհունության մեջ հոլի պես ֆոռալ, բայց Նոր Եթովպիան պիտի լինի։

«...Մերայնոց երազն է այս, որ մարմին կառնե, սիրելիդ իմ Բարունակ։ Ամեն կողմե շնորհավորանք և խնդակցություն կստանամ այս ձեռնարկած գործիս համար։ Ցուցակագրումը շուտով կլմննա։ Ստույգ է, որ հազարե ավելի փղշտացի ու եթովպացի կապրին այս երկրին մեջ։ Մարդ ղրկած եմ մաքիներու ետևեն։ Ժողովրդին պետք է մաքիներ տալ։ Ծրագրած եմ հոյակապ հանդես մը սարքել հիմնադրումի օրր։ Ա՜խ, եթե 10 գիտնայիր, սիրելիդ իմ Բարունակ, սքանչելի երկիր է սա Արմենիան։ Մինակ ժողովրդին դաստիարակության գործը սխալ կընթանա։ Ամենքն ալ վարակված են տեսակ մը թույնով. շատ անգամ ըսածնին չես հասկնար, ցեղակիցդ կխոսի՞, թե՞ օտարական։ Հոգ չէ, երկիրը կմնա, հոյակապ վանքերը։ Քեզի գրած եմ էջմիածին կատարած ճամփորդությանս մասին։ Հոս ալ կան սիրանվեր հայրենակիցներ։ Նոր Եթովպիան պիտի ըլլա երկրին սիրտը, և բոլոր երակները պիտի բացվին անոր մեջ։ Անգամ մը տես պարոն Բալիքյանին և համոզե, որ գործը զոհ կր պահանջն ամենքես, ըսե′ թող հոգ չընե։ Քաղաքին վայրը 20 շատ աղվոր է։ Հոս պակասություն շատ կա։ Ուրիշ անգամի հետաձգելով այս մասին գրելս, ազնիվ սրտիդ կապավինեմ և կուզարկեմ Նոր Եթովպիո հողեն բոլոր հայրենակիցներուս բյուր ողջույն։ Ի՞նչ կընե Բարեսիրաց մարմինը։ Հանգանակությունը չմոռանաք... »։

Եթե նա կարող էր զեղել իր զգացումները Բարունակ Ճիթեչյանին գրած նամակում, նույնը չէր կարող անել Բալիքյանի հանդեպ։ Բրդի և գորգի գները հաղորդելոլց հետո, Հովնաթան Մարչը էջմիածնից ստացած օրհնության թղթի մասին հայտնեց։

30 - «Երջանիկ պիտի ըլլամ անձամբ մատուցելու Ձեր անվամբ ստացած թուղթը և Մայր Աթոռի օրհնությունը»։

Այդ գրելուց հետո՝ Հովնաթան Մարչը հայտնեց, որ Բալիքյանի բոլոր ցանկությունները կկատարի, և ենթադրելով, որ արդեն Բալիքյանի ներսում հայրենասիրությունը փոթորկում է նամակի այդ մասն ընթերցելուց,- Մարչն զգուշությամբ ավելացրեց․