Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

5

Գառները ձորումն են։

Լսվում է սրինգի ձայն։ Զիլֆին նստել է քարի գլխին, նվագում է։ Ապա սրինգը բերնից հանում և զարմացած նկատում է, որ նվագը դեռևս շարունակվում է։

Պուղանը գլուխը հանել և սուլում է նույն եղանակը, ինչ որ սրինգի վրա նվագում է տղան։

Զիլֆին դեռ զարմացած չորս կողմն է նայում, երբ դուրս է գալիս Պուղանը։

10 Քարից իջնում է Զիլֆին, հանում է Սոնայի ուղարկած պաշարը։

- Բա, ուրիշ ի՞նչ կա․․․

- Բռնոտում են, տավարը տարան․․․- ասում է Զիլֆին։

- Հո մարդ չեն սպանել։

- Հալա չէ․․․

Պուղանը մի կտոր հաց կտրելով․

- Զիլֆի, բոլշևիկի զորքը որ եկավ, քեզ մի ձի եմ բաշխելու։

Զիլֆին ժպտում է։

20 Խավարում։

6

Հասարակ սենյակ արհեստավորի տանը։

Գետնի վրա ճախարակ․․․ Մի կին նստել է ճախարակի առաջ, բայց չի մանում։

Աթոռի վրա նստել է Կարագինը։

Նա գլուխը կռացրել է ներքև, լսում է։

Սենյակում նրանցից բացի, ուրիշ ոչ ոք չկա, բայց պարզ լսվում է մի երրորդի ձայնը։

Կինը գրում է, իսկ երրորդ ձայնը թելադրում է։

30 - Խուսափել ընդհարումներից, ծայրահեղ դեպքում կազմակերպված անցկացնել սահմանը։ Ժամ առ ժամ սպասվում է 11-րդ բանակի զորամասերի մուտքը:

Դրսում լսվում է ոտնաձայն։

Կինը գորգի ծալած մասը փռում է, ձայնը լռում է, ինքը նստում է ճախարակի առաջ։