Կարագինը հանում է սապոգը, իբր թե պատրաստվում է քնելու։
Ոտնաձայնը մոտենում է, դուռը բացվում է, և թաշկինակը երեսին փաթաթած մեկը տնքալով հարցնում է.
- Ներողություն, էստեղ ո՞րտեղ է ատամնաբույժը։
Կինը ձեռքով վերին հարկն է ցույց տալիս, իսկ Կարագինը քիչ է մնում դեպի դուռը շպրտի սապոգը։
Կինը գորգը հետ է քաշում։
Հատակի տախտակը բարձրանում, և երևում է Քրիստի գլուխը։10 Նա ստորագրում է թուղթը։ Կարագինը թուղթը կոխում է սապոգի մեջ։
Խավարում։
7
Ուղեկցող զինվորը ետևից, իր բակը մտավ Աթա ապերը։
Մինա զիզին զարմացած բացականչեց.
- Վըիա՜...- և մեղմ ծեծում է կուրծքը։
Աթա ապերն իբրև թե չի նկատում տնային ջարդված իրերը, որի մի մասը դուրսն է։ Նա անտարբեր նայում է ձիավորներին, որոնց ավագին ուղեկցողը ինչ-որ հասկացնում է։
20 Աթա ապերը առաջինը գրկում է թոռանը և ցույց տալով բակի զինվորներին, կնոջն ասում է.
- Էս ղարիբ ղոնախներին հաց բան տվել ե՞ս...
Պառավը դժգոհ փնթփնթում է, ձեռքը մեկնելով դեպի հացի տաշտը, որ այնպես էլ բակում ընկած է։
- Այ պառավ, ուզողին հաց տուր, է՜, հացից վնաս չկա...
Զինվորներից մեկը գլուխը խոնարհում է, զգալով ամոթի խայթ, իսկ Աթա ապերը խաղում է թոռան հետ, կարծես ոչինչ չի պատահել, և ամենը մի բարի օր է։
8
30 Գյուղի եզրին ձիավորները ճանապարհը կտրել են։
Աթա ապոր ուղեկցողը նշանով հասկացնում է պահակներին, որ թողնեն ծերունին անցնի։
Աթա ապերը գնում է։