Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաղաղ օր է։ Ծերունին գնում է՝ մահակը թիկունքին, ինչպես քայլում են երկար ճանապարհ գնացող գյուղացիք։

Հանկարծ նրա առաջն է դուրս գալիս կապիտանը, ետևից ձիավորների խումբը։ Բադին նրանց առաջն է։

Կապիտանը կանգնում է։ Կանգնում է Աթա ապերը։ Բադին չի դիմանում ծերունու հայացքին։ Կապիտանը հարցնում է․

- Տեսա՞ր որդուդ։

- Տեսա...- Բադին ցնցվում է։

- Ի՞նչ ասացիր...

10 - Ասացի՝ գնացեք զորք բերեք, ժողովրդին ազատեք էս դժոխքից,- Աթա ապերն աներկյուղ կրկնում է իր բառերը․

Բադին ահից քարացել է։ Կապիտանը գոռում է․

- Ի՞նչ...- իջնում է ձիուց,- կանգնի′ր,- և ցույց է տալիս ճանապարհի եզրը։

Աթա ապերը հանդարտ հեռանում է, կանգնում է նրա ցույց տված տեղը։

- Չե՞ս բերի որդուդ,- և բարձրացնում է ատրճանակը։

- Էն որ հայրը իր որդուն կտա ձեր ձեռքը...- Աթա ապերը նայում է Բադուն։

20 Սպան նայում է։ Աթա ապերը խուլ ասում է դեպի Բադին․

- Առյուծ եղիր, այ որդի...

Կապիտանը կրակում է։

Ծերունին ընկնում է, շշնջալով վերջին խոսքը՝ - Մակիչ․․․

14

Պուղանը մտել է այն քարանձավը, որտեղ առավոտյան կոմունարները թաքնվել էին։

Ինչ-որ ձայներ, վշշոց։

Պուղանը թիկնել է քարին, ննջում է... Երբեմն աչքերը բացում 30 է։ Ձորում՝ նույն ձայներն են։ Պուղանը վախ է զգում։ Մենակ է, դեռ մինչև լույս պիտի մնա այդ խավար քարանձավում։

Ձիավորները ձիերից իջան։ Ձիերը քաշում են սարը քարոտ կածանով։ Բադին գնում է՝ հարբածի նման։ Կապիտանը նրան հարցնում է․

- Էս է՞ Կարմիր քարի ձորը․․․