Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Բադին իբրև թե չի հասկանում․ նայում է բութ հայացքով։

Բադին առաջ է անցնում։ Նա տանում է սխալ ճանապարհով։

Ձիավորները գնում են։

15

Պուղանը երազ է տեսնում։

Ինչ-որ մարդիկ հետապնդում են իրեն, մտնում են քարանձավը՝ ճիշտ նույն քարանձավը, որտեղ քնել է։ Իբրև թե ահա գողեգող մոտենում են քարանձավին, ահա ներս են մտնում։

Պուղանը կռթնած քնել է՝ անհանգիստ շնչառությամբ։ Ներսը 10 կիսախավար է, և ներսից միայն երևում է քարանձավի մուտքը՝ լուսնի լույսով։

Հետապնդողները հասել են մի այլ ձորի։ Երեկո է։

Սպան հարցնում է Բադուն։

- Է՞ս է Կարմիր քարի ձորը․․․

Բադին դեռ չպատասխանած, ձորում դղրդում է մի կրակոց։

Արձագանքը որոտում է։

Պուղանն էր կրակողը և այդ եղավ այսպես։

Երբ երազից սարսափած Պուղանը վեր թռավ, քարանձավի լուսավոր մուտքի առաջ նկատեց մի սիլուետ։ Քուն էր, թե արթուն, 20 երազ էր, թե իրականություն,- բայց Պուղանին թվաց, թե և երազն է, և երազի շարունակությունը, և նա ահից խելահեղ կրակեց դեպի ստվերը։

Մեկը կանչեց՝

- Վայ Մակիչ... Ես եմ։

Կարագինն է, որ մտել էր քարանձավը։

Կրակոցի արձագանքին սպան գլխի ընկավ, որ մոլորվել են։

Բադու սարսափած դեմքը։

Կապիտանը ետ է դառնում դեպի Կարմիր քարի ձորը, որտեղից լսվեց կրակոցը։

30 Քարանձավում Պուղանը կրակ է վառել։ Կարագինի արյունոտ դեմքը։

Պուղանի գնդակը նրան չի դիպել, այլ դիպել է քարանձավի առաստաղին, քարի փշրանքները քերծել են նրա դեմքը և արյունոտել։

- Պուղան․․․ դո՞ւ ես․․․