Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երգն արձագանքում է լեռներում։ Հաստ սևահողը շրջվում է, և բարձրանում է խոնավությունը։

Հետզհետե հորովելը հեռանում է և ձայներն ավելի մեղմ են լսվում։ Ապա երգն ընդհատվում է գնդացրի կտկտոցով։

Պայթում է առաջին արկը։

Գութանը կանգնեց։

13

Լեռնալանջին Սյունիքի «պատրուգավոր» թնդանոթը։

Մի գյուղացի էշին խոտ բեռնած, կուչ է եկել թնդանոթից 10 ոչ հեռու։ Նա և վախենում է շարունակել ճանապարհը, և հետաքրքիր է տեսնել թնդանոթի կրակը։

Զինվորները վառում են պատրույգը։ Թաքնվում են։ Գյուղացին իր մարմնով ծածկում է էշի գլուխը, իսկ իրենը կոխում է խոտի մեջ։

Թնդանոթը որոտաց։

Գյուղացին ահից առաջ է վազում, արկի ուղղությամբ և խելահեղ կանչում է.

- Պա՜հ... Բոլշևիկը փախավ...

Արկը պայթում է գութանավորի մոտ։ Գութանն արձակում 20 են։ Լծափայտի վրա նստած երիտասարդի մի ոտքը չկա, փայտ է։

Ապա երկու անգամ իրար ետևից լսվում է ահռելի որոտ։

Խոսում է Կարմիր բանակի հրետանին։ Արկերը շառաչով թռնում են, մեկը դիպչում է մոտակա մի սրածայր ժայռի, փոշին ծածկում է ամեն ինչ, ապա փոշու մեջ ճոճվում է ժայռի գագաթը և ահագին աղմուկով փշրվում է։

Դեռ գվվում է արձագանքը։

Գյուղացին գլուխը հանում է խուրձի միջից և ավելի խելահեղ բղավում է.

30 - Պա՛հ... բոլշևիկը հաղթեց...

Թնդանոթաձիգ սպան, լսելով այդ խոսքը, ատրճանակը հանած, քշում է նրա վրա, բղավելով՝

- Ի՞նչ...

Գյուղացու վախից շշմած դեմքը։