Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց նույն վայրկյանին մի զինվոր, որ նրանց «կապն» է, կանչելով գալիս է։

- Պարուն պառուշնի, բոլշևիկի զորքը սարը բռնե...

հրետանու մոտ իրարանցում։ Փախչում են։

Գյուղացին դեռ շշմած է և չի հավատում, որ այդքան անակնկալ էր և մահը, և փրկությունը։

14

Լեռան լանջից, խոտերի մեջ թաքնվելով, իջնում են կարմիր բանակայինները։ Նրանք համազարկ են տալիս, լռում են, 10 ապա համառությամբ իջնում են։

Նրանք կրակում են դեպի բլուրը, որտեղ թշնամին աշխատում է պահել բանակայինների առաջխաղացումը։

Բայց այդ միայն մանյովր է։

Թշնամու գլխավոր ուժերը թաքնվել են գերեզմանատան քարերի ետև։

Նրանք սպասում են, որ բանակայինների շարքերը ավելի մոտենան։ Նրանք դեպի շարքերն են ուղղում ձեռքի գնդացիրը։

Գերեզմանատան ետև քսան-երեսուն ձի ձորակում կանգնել են։ 20 Այդ գերեզմանաքարերի ետև թաքնված դաշնակցականների ձիերն են։

Բլուրից լռում են։ Այլևս չեն կրակում։

Գումարտակի հրամանատարը թուրը հանելով, բղավում է.

- Ուռռա՜...

Արշավում են։

Գերեզմանաքարերի ետևից համազարկ՝ հրացաններից։

Թմբկահարում է գնդացիրը։

Առաջին կարմիր բանակայիններն ընկան։ Թուրերը դողացին։

30 Մակիչը հանկարծ հայտնվեց հարևան բլուրի ետևից։ Նրա հետ, մոտ տասը ձիավոր՝ Պուղանը, Լևոնը, Բախշին, «Արջը», «Ջաղացատերը» և մյուսները։ Դեպի այդ բլուրն են վազում հետևակ կոմունարները։