Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- А это кто сказал, что не надо... - Միտրիչը կանգնում է։ Ձիերը նայում են կրակին։ Առաջին կարմիր բանակայինը բարկացած շարունակում է կոշիկին քարով խփել։ Միտրիչը հասկանում է, որ նա էր այդպես ասողը.

- Что горы, что степь... Всюду наш брат маялся. А теперь, конец. Понял? Своих то добили, ну вот у них остался последний енерал. Покончим и с ним, тогда можна до дому... А трепать языком не надо.

- Ты комиссар, что ли...?- և հեռախոսի կոճից մի 10 կտոր թել է կտրում, փաթաթում կոշիկին։

- Ну и комиссар... Раз правда, значит комиссар... А что ты малохольный, так сразу видать...

- Ну, ну... С чего видать?

- Так вот видать, как ты портишь народное добро...

Միտրիչը ձիերը քաշում է։ Նրա ետևից երկրորդ կարմիր բանակայինն ասում է առաջիններին, կրակի վրայից առնելով ամանը.

- Перцу то дал?

- Видали мы не таких,- և գդալը բարկացած կոխում20 է պղնձի մեջ։

Միտրիչը ձիերը կապում է ցցերից։ Այդտեղ գեղանկար փռվել են կարմիր բանակայինների և տեղացի կոմունարների մի խումբ։ Նրանք զրուցում են։

- Միտրիչ,- կանչում են նրան,- а скажи, что станет с золотом, когда сквозь будет коммуния...- հարցնողն առաջ է թռնում, գետնի վրա պպզելով։ Նրանց կողքին ընկած է հարմոնը։

Միտրիչը չի պատասխանում, մռայլ է։ Ապա ծոցի գրպանից հանում է ծխախոտի տուփը. ընկնում է նաև մի բրոշյուր։ 30 Հարմոնի տերը ձեռքը մեկնում է բրոշյուրին, կարծելով, որ ծխելու թուղթ է։ Միտրիչը խփում է նրա ձեռքին։

- Не лапай,- և գրպանից հանում է ծխախոտի թուղթ՝ գազեթի կտորներ։