Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թուրքին մի կողմ են հրում։ Գարեգինը բղավում է՝

- Ով ողջ մնա, թող ջնջի սրանք․․. Կեցցե,- բայց հարձակվում են, փակում են բերանը, դուրս են քաշում։

Բարձրանում է աղմուկ, լաց, գոռոց,,. Երբեմն հանդարտվում է, լսվում է կանացի ողբի ձայն։ Պարուչիկ Ամիրջանովը երևում է այլ զնդանում․ այնտեղից հանում է ուրիշին։

Հանել են երեք հոգու։

Գնդապետ Կուռոն նայում է պատուհանից․

— Սկսվում է․․․

10 Գեդեոն վարժապետը գլուխը պահում է վերարկուի մեջ։ Օգտվելով առիթից, գնդապետը բաց է անում պատուհանը։

Լուսնյակ գիշեր է, սև, ծանր ստվերներ․․․

Քարափի գլխին կանգնել են չորս հոգի։ Մեկը պարուչիկ Ամիրջանովն է։ Նրանց մեռելագույն դեմքերը․․․ Պարուչիկը ներքև է նայում, ապա մի քիչ հեռանում է քարափի բերանից։

Բերում են մի կոմունարի՝ աչքերը կապած։ Երկու հոգի բռնել են նրա ձեռքերից։ Նա փորձում է հետ կանգնել, բայց այդ կատարվում է հենց քարափի գլխին և դեռ չէր բղավել՝

- Ընկերնե՛ր,- երբ ծոծրակից կրակում է պարուչիկը, 20 և կոմունարն ընկնում է։

Լռություն։ Խուլ աղմուկ։

Գնդապետ Կուռոն նայում է։

Բերում են երկրորդին։ Նա զինվորի զգեստով է։ Երեք քայլի վրա նա հանկարծ դուրս է պրծնում բռնողների ձեռքերից և ահագին ոստյուն անելով, թռչում է քարափից։

Ահից մի կողմ են քաշվում պարուչիկը և մի մաուզերիստ, որը ուզում է մաուզերը կրակել, բայց պարուչիկը նրան նշան է անում՝ թե ավելորդ է, նա այլևս կենդանի չէ։

Գնդապետը ցնցում է դեմքը, երբ կոմունարը ոստյուն է 30 անում դեպի անդունդը։

Նրանց համր շարժումների ընթացքում լսվում է ավելի զորեղ խշշոց, որովհետև երկրորդն ընկավ անդունդը՝ թփերի վրա։

Գլուխը բարձր պահած գալիս է Գարեգինը։

- Կեցցե կոմունիզմը,- որոտում է նրա կանչը, որոտին արձագանքում են զնդանից, նրան բռնողները փորձում են