Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/576

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Վեր կաց, վեր կաց,- հանդիմանող ձայնով ասում է երկրորդ կոմունարը։

Նրանք գնում են թնդանոթի ետևից։

2

Սեղանի վրա վառվում է մոմը։

«Սպարապետը» Կուռոյին՝

-Ամեն ինչ բարենպաստ է, մանավանդ եղանակը... Այժմ կամ երբեք։ Քանի որ նրանք դեռ նոր ուժ չեն ստացել․․․

Դուրս են գնում։

10 Հնչում է հավաքի փողը։

3

Աստղալույս գիշեր է։

Վանքի բակը։

Ձիավոր խմբերը, ձիեր, սպառազինման աղմուկ և իրարանցում։

Գնդապետ Կուռոն հրամայում է՝

- Սմբակները փաթաթեք թաղիքով․․․ որպեսզի ոչինչ չզրնգա, ոչ զենք, ոչ սանձ․․. Յուրաքանչյուր զինվոր իր վրա կրում է սպիտակ պատանքը․․․

20 Գնդապետը ցույց է տալիս սպիտակ քաթանը։

Ներքև՝ ձիերը, մաուզերիստները,- դաշնակցական զորքի ծաղիկը,- խմբապետներ, վաշտապետներ, Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների այն ձիավորները, որոնք կազմում էին նրանց գայլավաշտերը։

Մեկը ամրացնում է թուրը, երկրորդը հանում է սապոգների խթանները, երրորդը ձիու սմբակին թաղիք է փաթաթում։

Երկու մաուզերիստներ, մեկը հանում է վրայի զգեստը մինչև սպիտակ շապիկը և ապա հագնում է թարս, այսինքն սպիտակ շապիկը դուրս։ Մյուսը, որ ամբողջովին սպիտակ է, 30 գլխին փաթաթում է սպիտակ քաթանը, նմանվելով պատանած մեռելի։

Ապարատը սահում է ձիավորների վրայով։ Կիսամութ, կիսալույս է։