Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկու մաուզերիստներ թաղիք չունեն ձիերի սմբակները փաթաթելու։ Նրանք ուղղակի պոկում են ձիու պայտերը, որպեսզի սմբակները չզրնգան.․․

Մի այլ անկյունում ուրիշ երկուսը նույնպես թաղիք չունեն։ Նրանցից մեկը վայր է դնում ձիու սմբակը և մյուսին աչքով առաջարկում է ինչ-որ տեղ գնալ։

Գնում են՝ երկուսն էլ ոտքից գլուխ սպիտակ, ինչպես ուրվականներ։

Խավարը թանձրանում է, որովհետև նրանք մտան վանքի գավիթը։ Խավարի մեջ ինչ-որ դուռ զրնգում է։

10 Վանքի ներսը։ Գիշերային երկու մոմ և գմբեթից ներս ընկնող աստղալույսը։

Դրնգում են երկու ոտնաձայն, ապա խավարի միջից երևում են երկու սպիտակ ուրվական՝ երկու մաուզերիստները, որոնք ներս են մտել վանքը, որպեսզի․․․

Բայց ահա մեկը գետնից բարձրացրեց գորգը, մյուսը թուրը հանեց և գորգը ճեղքեց զոլ-զոլ։

4

Կիսամթնում Կարմիր բանակի և կոմունարների դիրքերը։ Մի տեղ խարույկը հանգել է․․․ խարույկի մոտ, հենց գետնի 20 վրա փռված քնել են կոմունարները։ Բախշին, որ նստած ննջում է, չի կարողանում հաղթել քունը և կուչ է գալիս քարի տակ։

Մեկը քնի մեջ ավելի է սեղմվում ընկերոջ մեջքին, որովհետև փչում է լուսադեմի զովը։

Նույնիսկ ձիերը գլուխ գլխի ննջում են...

Մակիչը փաթաթվել է յափնջու մեջ, գլուխը հենել է Պուղանի մեջքին և քնել է։

Գնդի հրամանատարի վրանը։

Արթուն է միայն դրսի պահակը։ Վրանի ներսում քնել են։

30 Մի այլ տեղ ջոկի հրամանատարը դեպի առաջին դիրքերն է ուղարկում չորս կարմիր բանակայինի։

Այդ տեսարանը ևս հեռանում է, հետզհետե հեռանում է ամբողջ բանակատեղին, և թվում է, թե լեռներում մարդ չկա,