Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/584

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

14

Արևոտ Զանգեզուրը։

Ինչ-որ շատ հեռվից լսվում է մեղմ հորովելը։

Որոտանի ձորը, գետի սպիտակ փրփուրները։

Եվ գրոհում էին ահեղ էսկադրոնները...

Լեռան ետևից երևում է կարմիր հեծելազորի շղթան... Նժույգները ծառս են լինում։

Ձոր է՝ երկու կողմը ուղղաձիգ ժայռեր։ Կարմիր հեծելազորը գնում է ձորով։ Ջուր չկա. ծարավ են հեծվորները, ծարավ են 10 ձիերը։

Ձորում երևաց մի տղա։ ժայռի գագաթից դեպի ձորն են նայում այծերը։

Հեծվորներից մեկը հարցնում է.

– Мальчик, где здесь вода?...

Տղան ռուսերեն չգիտե և նույնիսկ վախենում է՝ չհասկանալով նրա հարցը։ Բայց և հետաքրքրությամբ նայում է։ Հարցնողը ձեռքով նշան է անում, թե ծարավ է։ Նրանցից մեկը հայերեն ասում է․

– Ջուր չկա...

20 Տղան ցույց է տալիս «նովը», որ ժայռից Ժայռ է անցնում։

Հեծվորը տղային հասկացնում է, թե իրենք չեն կարող բարձրանալ ժայռի գլուխը, և բացի այդ ծարավ են ձիերը։ Տղան գլխի է ընկնում։ Նովի տակ ինչ-որ փորում է։ Հեծվորները զարմացած նայում են, ենթադրելով, որ տղան գետնից ջուր պիտի հանի։ Ապա տղան մագլցում է ժայռով, սողում է նովի վրայով և քարը կոխում է նովի մեջ, վարար ջուրը շառաչով թափվում է այն փոսի մեջ, որ նախօրոք պատրաստել է տղան։

Ձիերը մոտենում են ջրի վրա։ Հեծվորները զարմացած- հիացած են, իսկ տղան նովի գլխից նայում է ներքև։

30 Քայլում էր 4-րդ հայկական հրացանաձիգը...

Բիչանագի լեռները․․․

Խճուղին։ Մի գյուղացի սայլը բարձած, կանգնել է։ Նահանջող թշնամին հենց նոր արձակեց նրա եզները և տարավ:

Գյուղացին շվարած կանգնել է։