Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աթա ապերը վար է անում։ Նրա հետ վար է անում որդին՝ Մակիչը։ Զվարթ են, թվում է, ոչ կռիվ կա, ոչ դաշնակներ կան։

Բայց «Հորովելի» ձայների միջից հետզհետե լսվում է ուրիշ կանչ՝ գզիրի ձայնը-զորահավաք է, մեկը այն անվերջ զորահավաքներից, երբ իբր թե «օխտը» օրով, իրենց «հացով և ջրով» զանգեզուրցին պիտի գնար դիրքերը՝ թուրքերի դեմ,-բայց «օխտը» օրը դառնում էր ամիս և ավելի։

Գյուղում Կուռոյի ձիավորներն են, նաև պարուչիկ Ամիրջանովը։ Զորահավաքի հետ միասին հրաման կա կալանավորել 10 մի քանի բոլշևիկների, առհասարակ «հակակառավարական» տարրը։ Մարգարը՝ մի երիտասարդ, գյուղի բոլշևիկյան ընդհատակյա քարտուղարը, դիմադրում է, երբ նրան ուզում են բանտարկել, և կարողանում է մի հնարով փախչել դաշնակների ձեռքից։

Հավաքվում են գյուղի հրապարակում նրանք, որոնք գնալու են դիրքերը։

Լուռ են, մռայլ են, բայց թվում է, թե գնում են սովորական պարտականության։ Նրանց վրա գալիս է մուսավաթի բանակը, և նրանք գնում են պաշտպանեն իրենց։ Հրապարակում՝ դհոլ զուռնա կա...

Պուղանը՝ սրախոս ու սրամիտ մի 20 զինվոր, Աթա ապոր մյուս որդին, ծաղրածություններ է անում, դառնությունից զվարճացնում է ընկերներին, միևնույն ժամանակ խոսքով, պարով ծաղրում է այն խավը, որից դժգոհ են զինվորները՝ վաշտապետին, կուլակին, վարժապետին․․․ Պարում է ինքը՝ Պուղանը։ Նա այլևս միմոս չէ, այլ դժգոհ է, շատ բան հասկացող երիտասարդ, որը այնուամենայնիվ ելք չի տեսնում ստեղծված դրությունից դուրս գալու։

Հենց այն ժամանակ, երբ նա պարում էր, հրապարակ են մտնում Կուռոյի ձիավորները, որոնք կալանավորել են Մակիչին վար անելիս։ Զվարճությունը կորչում է․ հետզհետե սաստկանում է 30 դժգոհությունը, մանավանդ, երբ լսում են, որ Մակիչին ուզում են տանել Տաթև։ Զինվորները բորբոքվում են․ «Տվեք Մակիչին»։ Նրանցից մեկն ասում է․ «Թե պիտի տանենք սպանեք, լավն էն է գա մեզ հետ դիրքերը սպանվի, մի բան, որ էնտեղ էլ են սպանում․․․»։ Պարուչիկ Ամիրջանովը զգալով, որ ավելորդ է դիմադրել այդքան բազմության, զիջում է նրանց,