Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նոսր ու կողքի ճաղերը ցանկապատի փայտերի պես դուրս ցցված,- այլև ծանր էր այն բեռը, որ բարձած էր կառքին։

Բեռ է ասվում, որովհետև զանազան պայուսակների, տոպրակների, թղթի փաթեթների ու կողովների միջից հազիվ էին երևում երկու գլուխ, որոնց տերերին էին տանում լղար ձիերը, բոլոր կապոցներով հանդերձ, որոնցից մեկի մեջ տեղաշոր էր, մյուսի մեջ ուտելիք, կողովների մեջ սեխ ու ձմերուկ և այն բոլոր բարիքները, ինչ օգոստոս ամսում տալիս է Արարատյան դաշտը։

Եթե ուշադրությամբ դիտեր մեկն ու մեկը փոշու մեջ 10 գլորվող կառքն ու կառքի մեջ նստողներին, այդ մեկն անպատճառ պիտի տեսներ, որ բարակ ու երկար վզի տեր մարդը ուսին որսորդական հրացան ուներ։

Ընթերցողն արդեն գուշակեց, որ ուղևորներից մեկը Հովնաթան Մարչն էր, մյուսը՝ հրացանակիրը՝ Անթանոսյան Հմայակը, և որովհետև ձիերի դունչը հարավ էր դարձրած, ուրեմն և պարզ էր, որ նրանք Նոր Եթովպիա չէին գնում, այլ մի ուրիշ վայր։

ճանապարհին, ինչպես ասում են, կառքը բարև չէր առնում, բարև չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին, թեկուզ 20 բոլորն էլ զարմանքով էին նայում իրերի մեջ թաղված ուղևորներին։

- Շոգից չեն ճաքո՞ւմ,- հարցրեց Նազարապատ գյուղացի մեկը, երբ կառքն անցավ կողքով։

Մարչը չլսեց նրա հարցը, իսկ Անթանոսյանն այնպիսի հայացք նետեց կողովների արանքից, ասես ուզում էր նազարապատցուն տեղն ու տեղը խանձել։

Հովնաթան Մարչը մտածում էր։ Էլի նույն հարթությունը, որի վրա անպետք մացառներ կային, չորացած փշեր, իսկ ուր ջուր էր հասնում, հողը կատաղի արգավանդություն էր 30 ցուցադրում՝ փարթամ այգիներով, բամբակի ու ցորենի արտերով։ Ինչպե՞ս է, որ նիհար, տգեղ ու կեղտոտ շորերով կինը ծնում է զարմանալի գեղեցկությամբ մի մանուկ, որի կաթնագույն շրթունքները ծծում են մոր չորացած, պարկերի պես կախ ընկած ստինքները: Ծծում է մանուկը, թաթով շոյում այդ պարկերը և ժպտում։ Ոչ հզոր հյութ կա սմքած մոր մարմնի մեջ։