Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց դեռևս այդ վերջին պատուհասը չէր։ Գյուղում մնացողները իրենց ձիերով, ոմանք նույնիսկ մեջքով պարտավոր էին դիրքերը հասցնել մսացուն, հացը, ռազմամթերքը։

Եվ ահա դիրքերն են բերել այն, ինչ որ գյուղացիները հավաքել են։ Դիրքերն են եկել Աթա ապերը՝ Մակիչի հայրը, և ուրիշ գյուղացիներ՝ ծերունի, չարքաշ մարդիկ, որոնց կտրել են վարից, ցանքից։ Դիրքերում Աթա ապերը իր որդուն՝ Մակիչին է հանձնում մի գաղտնի թուղթ, որ տվել է Մարգարը։

Բանն այն է, որ փախչելուց հետո Մարգարը մասնակցել է 10 բոլշևիկների Զանգեզուրի կոմիտեի գաղտնի նիստին, որտեղ քննել են այն հարցը, թե հարկավո՞ր է ապստամբել և երբ, քանի որ լուրեր կան թե իբր Կարմիր բանակը մտել է Բաքու։ Զանգեզուրը կտրված էր աշխարհից, և նրանք որոշում են Մարգարին մի կերպ սուրհանդակ ուղարկել, որ անցնի սահմանը և ստույգ լուր բերի։ Նաև որոշում են ընդունել, որ հարկավոր է ֆրոնտը լքել և կազմակերպվել՝ հնարավոր ապստամբության համար։

Սակայն կարևորն այդ թուղթը չէ, որը Մակիչը չի էլ կարողանում կարդալ, որովհետև դեպքերն ավելի արագ են զարգանում, քան նա կարող էր ընթերցել նամակը։

20 Երբ զինվորները լսում են, որ իրենց գյուղացիները եկել են գյուղից՝ գնում են դեպի շտաբը նրանց տեսնելու։ Իսկ շտաբի առաջ կատարվում է հետևյալը․

Պարուչիկ Ամիրջանովը օգտվելով այն հանգամանքից, որ գյուղացիների մի մասը բեռները ձիերով է բերել, հրամայում է հանձնել նաև ձիերը՝ զինվորական պետքերի համար։ Գյուղացիներն ընդդիմանում են՝ աղերսելով և անկազմակերպ, ինչպես «մեծավորին» կարող էին ընդդիմանալ հին գյուղացիները։ Ամիրջանովը բարկանում է և նրանցից երկուսի ձեռքը քլունգ տալով, կարգադրում է փորել «գերեզմանն»։ Գյուղացիները 30 սկսում են փորել, և նրանցից մեկը նոր է գլխի ընկնում, թե ինչ է փորում։ Բայց հենց այդ ժամանակ գալիս են Մակիչը, նրա եղբայր Պուղանը, մի քանի ուրիշ զինվորներ։ Գալիս են, և երբ գլխի են ընկնում, թե բանն ինչումն է, Պուղանը հանաքի տալով փորձում է մեղմել և′ Ամիրջանովի զայրույթը, և′ լարված վիճակը։ Ամիրջանովին խայթում է Պուղանի միամիտ