Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սոնան տեղյակ չէ։ Նա աղբյուրն էր գնացել, և հանկարծ աղբյուրի ճանապարհին նրա առաջն է դուրս գալիս Մարգարը։ Նա վերադարձել է: «Ո՞ւր է Մակիչը»,— հարցնում է Մարգարը։

Մարգարը գնում է Մակիչին տեսնելու։ Մակիչը հորից լսած լինելով, որ գյուղում իմացել են իրենց տեղը և կարող է որ գտնեն, ընկերներին ուրիշ տեղ է ուղարկել, իսկ ինքը մենակ մնացել է քարանձավում, որովհետև ինքը կարող է փախչել։ Լուսնյակ է, ներսը կիսամութ է։ Մակիչը հոգնած ննջում է, և հանկարծ աչքին երևում է մի զինված ստվեր։ Վախից և կատաղությունից ենթադրելով, որ արդեն եկել են իրեն բռնեն, 10 Մակիչը կրակում է։ Ստվերը վայր է ընկնում, կանչելով «Մակիչ․․․ Մարգարն է»։ Բարեբախտաբար գնդակը նրան չի կպել, այլ դիպել է քարանձավի առաստաղին, քարերի փշրանքները քերծել են Մարգարի երեսը։

Մարգարը նրան պատմում է, որ մոտ է Կարմիր բանակը, և հարկավոր է միանալ նրան։

Դ. ՄԱՍ

Տաթևի վանքը դաշնակների բերդն է։ Այնտեղ դիմադրության պատրաստություն են տեսնում։ Նրանց շտաբն է։ Թե ի՞նչ 20 պիտի անեն, այդ դեռ չի երևում,- բայց նրանք արդեն սկսել են բանտարկված բոլշևիկների ջարդը։

Գիշեր է։ Տաթևի մռայլ ժայռերը։ Զնդանում նստած են ոչ միայն բոլշևիկներ, այլև սոսկական գյուղացիներ։ Մի թուրք գյուղացի հարցնում է՝ թե, ասենք լավ, ինքը թուրք է, իբրև այդպիսին, իրեն սպանում են, հապա հայերը հայերին ինչո՞ւ են սպանում։ Գարեգինը, որ դեռևս նախերգանքում կազմակերպել էր կամերի դիմադրությունը Սմբատ Խոջաբաղունցին, թուրքին բացատրում է, թե ովքեր են «նոր հայերը»՝ բոլշևիկները։ Հետզհետե թուրքը հասկանում է, և նրան մահն այլևս սարսափելի չէ։

Հանում են բանտից։ Նրանց պիտի գլորեն ժայռից։ Այդ գործի կառավարողը հենց նույն Սմբատ Խոջաբաղունցն է, բայց իհարկե, «սպարապետի» հրամանով։ Բերում են առաջին բոլշևիկին,