Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում են պատժել, բայց Մարգարը պաշտպանում է։ Երբեմն երկուսի միջև եղած տարաձայնությունը թվում է, թե Սոնայի պատճառով է՝ Մակիչի քրոջ, որին սիրում է Մարգարը։

Բայց այդ վեճը արդեն վտանգավոր չափ է ընդունում, երբ Մակիչը դառնում է կոմունարների զորամասի պետ, Մարգարը՝ քարտուղար: Մակիչն է գյուղում գործ կատարում՝ բռնագրավում, պատժում՝ երբեմն նաև անարդար, իսկ Մարգարը «խառնվում» է նրա գործերին։ Մակիչի կարծիքով Մարգարը «քարտուղար» է, ուրեմն միայն թղթի հետ գործ ունի։ Մի 10 առիթով նրանք նույնիսկ գնում են կոմիսարի մոտ, որը նրանց բացատրում է, թե ամենից բարձրը կուսակցությունն է։

Մակիչը հասկանում է և դժվարությամբ է հաշտվում։ Նա աշխատում է իրեն շտկել, բայց և բնազդով շատ բան է զգում: Նա գիտի, որ հարկավոր է անդադար ինչ-որ բան անել, որ հաղթանակը վերջնական լինի։ Եվ հոտ է առնում, որ դաշնակներն ինչ-որ նախապատրաստություն են տեսնում իրենց ծուղակը գցելու։

Այդ է հաստատում նաև նրա հանդիպումը դաշնակ վարժապետի հետ և «վեճը» ֆեդերացիայի մասին և Մակիչի ճշգրիտ պատասխանը, թե բոլշևիկներն 20 ինչպես են լուծելու ազգային հարցը։

Զ.ՄԱՍ

Իսկ Տաթևում իրոք որ գաղտնի պատրաստություններ են տեսնում։ «Սպարապետն» է, Կուռոն։ Նրանք կազմակերպում են վերջին արշավանքը, «պատանեկրաց» վերջին արշավանքը։

Կոմունարները բանակի հետ միասին են։ Մակիչը գյուղում բռնագրավել է հաց, միս,-բռնագրավել է ունևորներից, և նրանցից մեկը, նա, որ ուզում էր ռուսների գալը,-հիմա փոշմանած ասում է, որ «այս ռուսներն իր առաջվա 30 տեսած ռուսներից չեն»։ Մակիչը հոգում է բանակի պետքերը։

Իսկ բանակը լեռներում է։ Հայ պարտիզաններ, հայ և ռուս կարմիր բանակայիններ վրան են զարկել, լեռներ։ Խաղաղ երեկո է։ Կարմիր բանակային մեկը դժգոհում է, թե իրենց ինչ գործն էր գալ Զանգեզուր, և ինչ կա Զանգեզուրում՝ լեռներ, ձորեր