Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ մի հարթ դաշտ։ Մի ուրիշ բանակային՝ ավելի տարիքով, հանդիմանում է նրան և բացատրում է, թե ինչու պիտի Զանգեզուրն ազատելու համար օգնել հայերին։

Մակիչը տեղեկանում է, որ դաշնակների հետախույզը եղել է կոմունարների դիրքերում, նա համոզում է գնդի հրամանատարին, որ դաշնակները կարող են անակնկալ հարձակվել, և հարկավոր է նախապատրաստվել։

Եվ իրոք, այդպես էլ լինում է։ Կապիտան Կուռոյի ձիավորները գիշերային հարձակմամբ շրջապատում են մեր դիրքերը։ Նրանք հեռախոսային կապը կտրում 10 են հենց այն ժամանակ, երբ դիրքերից 84-րդ բրիգադի հրամանատարին հայտնում են, որ դաշնակները հարձակվեցին։ Եվ այլևս ոչ մի կերպ չեն կարողանում կապվել։

Սկսվում է վերջին կռիվը։

Է. Մ Ա Ս

Մակիչը գրավել է Ալչադաշի բարձունքը։ Այդ մի բարձրություն է, որ պահում է միակ անցքը դեպի 151-րդ գնդի դիրքերը։

20 Կուռոյի ձիավորները փորձում են անցնել, Մակիչը կանգնեցնում է նրանց։

Կուռոն որոշում է Ալչադաշը գրավել, Մակիչին հանել այդ դիրքերից, ապա նոր հարձակվել Կարմիր բանակի վրա։

Մակիչն ինքը նախահարձակման է անցնում։ Կուռոն կտրվում է իր զորքից։ Նա դեմ է առել քարափին։ Վճռական րոպեին, երբ մի կողմից Մարգարը և մյուս կողմից կոմունարները, ինչպես և մի վաշտ 151-րդ գնդից դիմադրում են Կուռոյի ձիավորներին, որոնք աշխատում են օգնության հասնել իրենց հրամանատարին, այդ րոպեին Մակիչը սեղմում է օղակը, և Կուռոն չկամենալով գերի ընկնել, քարափից ձիով իրեն 30 գցում է ձորը։

Բայց նրա ձիավորները ճեղքում են շղթան։ Մարգարը վիրավորվում է, մի քանիսը սպանվում են։ Մակիչը հասնում է օգնության։ Նա շալակում է վիրավոր Մարգարին և դիմադրում