Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է։ Դիմադրում են նրա ընկերները։ Հետզհետե պակասում են նրանց շարքերը։

151-րդ գունդը թնդանոթները շրջում է դեպի Կուռոյի զորամասը։ Խուլ որոտում են թնդանոթները։ Հարձակման են անցել։ Բայց ռազմաճակատի այս անկյունում արդեն շրջապատել են Մակիչին։

Թվում է, թե պիտի կենդանի բռնեն նրան։ Մակիչը քարի ետև մտած պաշտպանվում է։ Նա օգնություն է խնդրել։ Մոտենում է օգնությունը։ Բայց դաշնակները համառ գալիս են։ 10 նրանք սողում են ժայռերի արանքով, նրանք ինչ գնով լինի ուզում են Ալչադաշի բարձունքը գրավել։

Մի րոպե, և ահա խփեցին Մակիչին, բայց Մակիչը ձեռնառումբը նետում է, դեռևս փոշու մեջ ոչինչ չի երևում։ Դաշնակները խուճապի մեջ են, բայց հավաքում են իրենց, գրոհում են։

Մակիչը թուրը հանած առաջ է ընկնում․․․

Հենց այդտեղ նրան խփում են։ Ալչադաշի բարձունքից դեպի դաշնակներն է գրոհում 151-րդ գունդը։