Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/610

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 25, տողեր 21-22. Հաջի Խարաբ գյուղն է կամ հին հայոց Բագնարանը- Հաջի Խարաբ անունով գյուղ, ըստ երևույթին, չի եղել գրողի նշած տարածքում։ Հոկտեմբերյանի շրջանում եղել է Հաջի Բայրամ (բնակչությունը՝ հայեր, ադրբեջանցիներ)․ հավանաբար, այդ գյուղն է նկատի առել Բակունցը՝ անունը քիչ փոխելով։ Գյուղի հայ բնակչությունը ծագումով պատմական Բագարանից է, որ գտնվել է Ախուրյան գետի ափին (Բագարան կամ Բագնարան անունով եղել են նաև այլ բնակավայրեր)։ Հաջի Բայրամ գյուղը 1968-ից կոչվում է Բագարան (գտնվում է Հոկտեմբերյան քաղաքից 27 կմ. դեպի արևմուտք)։

Էջ 27, տող 2, 8. Տաիտի - կղզի է Խաղաղ օվկիանոսում։

Էջ 27, տող 2. Ֆորմոգա- այժմ՝ Տայվան․ մեծ կղզի է Չինական ծովում, Չինաստանի հարավ-արևելյան ափից դեպի արևելք ընկած։

Էջ 27, տողեր 29-20. Հարդագողի ճանապարհից մտքով գիծ անցկացնում մինչև աստղաշարը- Հարդագողի ճանապարհը Ծիր կաթինն է, որ երկնակամարն հատող թույլ լուսավորությամբ ձգվող ժապավեն է։ Այն շուրջ 100 միլիարդ հեռավոր աստղերից բաղկացած տիեզերական գալակտիկա է։ β (բետա) աստղաշարը աստղաբույլ է։

Էջ 28, տող 25 և հետո. Արիստակես եպիսկոպոս- հավանաբար, նկատի ունի Արիստակես Եպիսկոպոս Սեդրակյանին, որ հեղինակ է մի շարք աշխատությունների, եղել է թեմի առաջնորդ:

Էջ 28, տող 27. -Առե՜ք, կերեք, այս է մարմին իմ- Հիսուսի խոսքն է խորհրդավոր ընթրիքի ժամանակ (տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի ԻԶ, 26-28, ըստ Մարկոսի ԺԴ, 22-25, ըստ Ղուկասի ԻԲ, 19-20)։ Բակունցը խոսքը բերում է ըստ Մատթեոսի, բայց կես գրաբար-կես աշխարհաբար։ Գրաբար ճիշտն այսպես է՝ Առէք, կերայք, այս է մարմին իմ:

Էջ 31, տողեր 30-31. Ես եմ հոգով աղքատը, որի համար է կահավորված երկձի արքայությունը- տե՛ս Ավետարան ըստ Մատթեոսի (Ե, 3)՝ «Երանի հոգով աղքատներին. քանի որ նրանցն է Երկնքի թագավորությունը»:

Էջ 32, տողեր 5-6. Եվ երկիր և երկին անցցեն, բայց բանք իմ մի անցանիցեն-Հիսուսի խոսքն է ըստ Մարկոսի Ավետարանի, ստույգը՝ Երկինք և երկիր անցցեն, և բանք իմ ոչ անցանիցեն. աշխարհաբար՝ Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի (Ավետարան ըստ Մարկոսի 13, 31)։

Էջ 32, տողեր 21-22. հոռոմ ու տաճիկ տղաների-հետ կռվի էր բռնվում-այսինքն՝ հույն ու թուրք տղաների հետ։

Էջ 33, տողեր 18-19. Մշո Սալթան Սուրբ Կարապետ- մշեցիների, սասունցիների և այլ հայերի մեջ ընդունված խոսք է (օգնության կանչ), խոսքը վերաբերում է Հայաստանի Մուշ քաղաքից 30-35 կմ. դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Ս. Կարապետ վանք-մենաստանին, որ ուխտատեղի է եղել (կոչվել է նաև Իննակնյա վանք, Գլակա վանք)։

էջ 34, տող 3. գնաց Գայանեի վանքը- խոսքը էջմիածնում գտնվող Ս. Գայանե եկեղեցու մասին է (VII դար)։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ Տրդատ թագավորի մարդիկ նահատակել են Գայանե կույսին։

էջ 35, տողեր 28-29. Անթանոոյանը ոգևորված պատմում էր այն օրերից, երբ հենց այդ վանքի պատերի տակ կամավորների վեցերորդ գունդը բանակ էր զարկել: Ոչխարները մայում էին վառվող խարույկի մոտ, եռանդով ու ավյունով լցված կամավորները թրի հարվածով վանքի թթենիներն էին կտրատում- համեմատել «Ծանոթ բակը» ակնարկի