Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/617

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 147, տող 3. ՆՈւ-ի բնագրում՝ զակսը թույլատրել չի- շարակարգում ունի չի թայլատրի (պայմանական եղանակի ապառնի ժխտական) իմաստը, հերոսի խոսքում հազիվ թե Բակունցը դներ թույլատրել չի ձևը։ Ենթադրելով, որ վրիպակ է, ուղղեցինք՝ թայլատրիլ չի:

Էջ 150, տող 28. ՆՈւ֊ի բնագրում՝ մանևրի- այլ դեպքերում (էջ 152, տող 7, էջ 176, տող 28)՝ մանյովր, այստեղ էլ միակերպության համար դարձրինք՝ մանյովր:

Էջ 152, տող 19. ՆՈւ֊ի բնագրում՝ մի անգամ էլ նստի ձորակի կողմը- պետք է վրիպակ լինի, ուղղված է ըստ բովանդակության՝ մի անգամ էլ նայի ձորակի կողմը:

Էջ 155, տող 17. ՆՈւ֊ի բնագրում՝ թանձրանում էր- ըստ բովանդակության ուղղել ենք՝ թանձրանում էր խավարը:

Էջ 155, տողեր 28-30. ՆՈւ֊ի բնագրում՝ ծանր ժամին, երբ մեղուներն էլ էին փեթակում հանգիստ բզում, մի մարդ ապահով անկյունում ետ ու առաջ էր քայլում և դիտում- ըստ հատվածի բովանդակության պետք է ասվի, որ այդ ժամին նույնիսկ մեղուներն էլ էին անհանգիստ բզում. հավանաբար, ան ժխտականն ընկել է։ Ուղղել ենք ծանր ժամին, երբ մեղուներն էլ էին փեթակում անհանգիստ բզզում, մի մարդ՝ ապահով անկյունում ետ ու առաջ էր քայլում և դիտում:

Էջ 157, տողեր 7-11. ՆՈւ-ի բնագրում՝ Շատերից էր լսել, որ նա, ջաղացպան Ավան ամին, անբաժան ու սրտակից ընկերներ են եղել, շատ անգամ միասին որս արել և սպանած կխտարը անտառում մաշկել․ կաղնու ճյուղից կախել և միասին մի օրում կխտարի միսը խորովել ու կերել- աղավաղում է տեղի ունեցել, քանի որ՝ ա) վեպում Ավան ամին ջաղացպան չէ, ջաղացպանը ուրիշ է՝ Անդրին, բ) վեպի այլ հատվածներից հայտնի է, որ Ավան ամին և Ջաղացպան Անդրին սրտակից ընկերներ են եղել, գ) նախադասության մեջ նա-ն Եգորի հանգուցյալ հորն է վերաբերում, որը անբաժան ու սրտակից ընկեր է եղել հիշյալ երկուսի հետ, և երեքով միասին են արել նախադասության մեջ թվարկվածը։ Այստեղ նաև միմյանց հաջորդում են վաղակատար ժամանակի ձևեր՝ առանց օժանդակ բայի (որս արել․ մաշկել․ կախել․ խորովել․ կերել)․ ընկերներ են եղել-ի են-ը շատ թույլ է զգացվում վաղակատարի հաջորդ ձևերի համար, ուստի ավելացրել ենք մեկ են ևս, Հատվածն ուղղված է այսպես՝ Շատերից էր լսել, որ նա, ջաղացպանը և Ավան ամին անբաժան ու սրտակից ընկերներ են եղել, շատ անգամ են միասին որս արել և սպանած կխտարը անտառում մաշկել, կաղնու ճյուղից կախել և երեքով միասին մի օրում կխտարի միսը խորովել ու կերել:

Էջ 157, տողեր 12-13. ՆՈւ֊ի բնագրում՝ իբր թե իր մայրը Խոջա Հիբանի մեծ որդուն, Մկրտումին կապել է ծառից...- բովանդակությունից պարզ է, որ ծառից կապողը ոչ թե մայրը, այլ հայրն է եղել, վիպակի այլ հատվածների համեմատ միակերպել ենք նաև կետադրությունը։ Հատվածը ուղղված է այսպես՝ իբր թե իր հայրը Խոջա Հիբանի մեծ որդուն՝ Մկրտումին, կապել է ծառից...:

Էջ 157, տող 31. ՆՈւ֊ի բնագրում Երիցկինը- հավանաբար աղավաղում է. խոսքը երեքի կնոջ մասին է. կարող էր լինել իրիցկին (որ երեքի հետ է առնչվում)։ Ուղղված է Երեցկինը:

Էջ 160, տողեր 28-29. ՆՈւ֊ի բնագրում՝ Այդ օրվա հեղեղն էլ արդեն նշանակել... չկա օժանդակ բայը, ուղղել ենք՝ Այդ օրվա հեղեղն էլ արդեն նշանակել էր...: