Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/621

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ուղղումներից հետո էլ, թերևս մնում է մասնակի հակասություն, որ երևի զուտ հեղինակային է։

Էջ 226, տողեր 23-24. ԳԴ-ի բնագրում՝ Այդ «ոսկե կամպանիայից» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար- ուղղել ենք ըստ բովանդակության՝ Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար:

Էջ 227, տող 28. ԳԴ-ի բնագրում՝ թողում- ուղղված է թողնում:

Չի ուղղված

Բնագրի հեղինակային վրիպումները, անմիօրինակությունները ընդհանրապես ջանացել ենք պահպանել, արտառոց դեպքերում ենք ուղղել. դրանք վերը նշվեցին։

Չենք ուղղել մի շարք ուղղագրական ձևեր, որոնք այսօր հնացած են և որոնց մասին սույն ծանոթագրությունների ընդհանուր մասում ասվել է։

Բացի քցել, մարաք խոսակցական-ուղղագրական ձևերի մասնակի ուղղումներից ժողովրդային այլ բնույթի- լեզվատարրերը այստեղ ևս բոլոր դեպքերում պահպանված են (ինչպես՝ նստի, գալի, ման գալի, ասի, քու և այլն)։ Թողնված են նաև հեղինակային այնպիսի անմիօրինակություններ, ինչպես մերթ հալևոր, մերթ ալևոր գործածելը կամ՝ պինջակ, կանֆետ, Մարոզով ձևերը:

Ստորև նշված են բնագրային աղբյուրներում եղած մի քանի այլ ուղղագրական ու քերականական ձևեր, որոնք այսօր դուրս են գրական լեզվի մակարդակից, բայց պահպանված են։

էջ 126, տողեր 24-25. ՆՈւ-ի բնագրում՝ քշում էին և արածացնում Քառասնատջրի մոտերին ընկած այն բացատները-այսօր գրական կլիներ՝ արածացնում... բացուտներում, բայց գերադասեցինք թողնել ժողովրդային ձևը՝ արածացնում... բացատները, որ, հավանաբար, հեղինակային է։

Էջ 127, տողեր 18-19. ՆՈւ-ի բնագրում՝ իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում- նույնն է. ինչ և նախորդը, այժմյան գրական ձևը կլինի խոտհարքում արածացնում, բայց թողել ենք հեղինակայինը։

էջ 127, տող 23. ՆՈւ-ի բնագրում՝ հինգ շարը սառել էին- ժողովրդային խոսքից եկող թվի անհամաձայնություն է, որ հաճախ է հանդիպում բակունցյան խոսքում։ Ինչ-պես այլ դեպքերում, այստեղ էլ պահպանված է։

էջ 140, տող 12, էջ 207, տող 11. ՆՈւ-ի բնագրում՝ քողով չափել, քողով կապկպած էր- քող-ը քուղ բառի իմաստով է գործածված, հնացած ձև է, պահպանել ենք։

էջ 149, տողեր 17-18. նՈւ-ի բնագրում՝ «Ռուսաստանու կողմերից, էժանից ու թանգից, Ժաղովրդի ավհալաթից»- բերված է իբրև գյուղացի հերոսի խոսք, ուստի թանգից խոսակցական-ուղղագրական ձևը պահպանեցինք։

Էջ 184, տողեր 26-34. ՆՈւ-ի բնագրում նախադասությունն անհաջող է, թողել ենք նույնությամբ։

էջ 203, տող 24. ՆՈւ-ի բնագրում՝ թանգից, էժանից- թանգից ձևը հերոսի խոսքում է գործածված, այստեղ ևս պահպանել ենք՝ ենթադրելով, որ հեղինակային է։

Էջ 221, տող 34. ԳԴ-ի բնագրում՝ ջուալներ- թեև այս ձևը տպված է դասական ուղղագրությամբ և նորով պետք է լինի ջվալներ, բայց գերադասեցինք չուղղել՝ ենթադրելով, որ հեղինակային է։