Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր արել և պատերին էր փակցնում, մի պահ նայեց կառքին՝ թրիքի գունդը ձեռքին։

Ահա գյուղը, ապրում են քուրդ, բուլանըխցի, մշեցի։ Վարում են, ցանում, թրիք են ծեփում, ուտում են, ծնվում, մեռնում։ Սակայն ո՞ւր է կայծը, որ պիտի լուսավորի նրանց մտքի առաջ այս երկրի ողջ իմաստը։ Զգո՞ւմ են այն թելերը, որոնցով կապված են ցեղի պարծանքի հետ, գիտե՞ն, որ հոյակապ անցյալով ազգ են, թրիք ծեփող պառավը գիտե՞, կարոտո՞ւմ է ցեղի անցյալ փառքին, գիտե՞, որ իր երակների մեջ թանկագին 10 արյուն է հոսում, որի ամեն մի կաթիլը ադամանդ է։

- Կապրեն պատմական երկրում, որի ամեն մի քարը թանձրացյալ պատմություն է, կաղտոտեն այդ երկիրը և չեն մտածեր, թե ի՜նչ հերոսներ եկել են ու անցել, ինչ մե՜ծ, որբազան անուններ...

- Այո՛, այո...

- Այս ճամփով չտարա՞ն Գրիգոր Լուսավորչին Խոր Վիրապը նետելու...

- Հասանք: Էլ դենը ֆայտոն չի գնա,- ասաց կառապանը։

20 Այդ դենը եղեգնուտն էր, որի միջով, տեղ-տեղ ճումերի վրայով, անցնում էր նեղլիկ կածանը։ Ուղևորներն իջան։ Եվ նոր միայն հասկացան, որ ավելորդ էր կառքին բարձած ճամփի պաշարը, իրեղեններն ու կապոցները։ Այդ ամենը հերիք կաներ յոթ օր, յոթ գիշեր անջուր անապատով անցնող քարվանին։

- Ի՜նչ պիտի ըլլա,- հարցրեց Մարչը։ Անթանոսյանի դեմքին էլ նույն հարցը կար։

- Ետ տանեմ։ Ի՜նչ կտաս, գնամ Նազարապատ սպասեմ, մինչև ձեր գալը։

30 Աշխարհի բոլոր կառապաններն էլ նույն հայացքով են նայում նեղն ընկած ուղևորին, որի միակ ճարը լռելյայն համաձայնելն է։ Եվ եթե ֆայտոնչի Մուկուչն էլ ետ չէր մնում բոլոր կառապաններից, մեր ուղևորներին էլ մնում էր միակ ելքը ապավինել կառապանի խղճին ու գթասրտության։

Կառքը հետ դարձավ Նազարապատ։ Բեռից թեթևացած ձիերը մի քիչ արագ քայլեցին, իսկ կառապան Մուկուչը դիրքի