Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/632

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 104, տող 10. «հայաստանցի»- այս անունով (նաև՝ հայաստունցի) զանգեզուրցիները կոչում էին Արևմտյան Հայաստանից եկած հայ վերաբնակիչներին։

Էջ 121, տողեր 5-6. Ցինդելի սատին, Մարոզովի «ամենապերվի» հալավացուն-Մորոզովը և Ցինդելը հայտնի արդյունաբերողներ էին, մանածագործական ձեռնարկությունների տերեր։ Հատկապես Մորոզով եղբայրները Ռուսաստանի մի շարք վայրերում ունեին մանածագործական ձեռնարկություններ, որոնք բարձրորակ արտադրանք էին տալիս (տե′ս նաև Երկերի այս հրատ. 1-ին հատորում «Հյումբաթի ձոր» ակնարկը և ծանոթագրությունները)։

Էջ 139, տողեր 34-36. Շարքի ձախ ծայրին, ձորակի մոտ սպիտակ շորով մի կին ավելի հաճախ էր բարձրանում...— սպիտակ շորերով կինը Սալբին է, որը կռացած աշխատող քաղհանավորների մեջ ավելի հաճախ էր բարձրանում մոտակա ձորակում աշխատող Արզումանին նայելու համար։ Սիրո արտահայտության այս եղանակը առկա է նաև ((Խոնարհ աղջիկը» պատմվածքում. ((...մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ավելի հաճախ էր բարձրանում...» և այլն (տե'ս Երկերի այս հրատ., հ. 1, էջ 160):

Էջ 160, տողեր 17—18. Մի հին ձեոագիր էր այդ, որի մի մասը կոչվում էր «Թանգարան խրատուց», «մյուսը՝ «Երազագիրք»— Միջնադարյան հայ ձեռագրերի մեջ շատ են այն ժողովածուները, որոնցում տարբեր նյութերի հետ նաև խրատներ կան (Խրատանք, ոգեշահք, Խրատք հարանց, Բանք խրատանք և այլն), ժողովածուներում հանդիպում են նաև երազացույցներ, բժշկարաններ» Այստեղ հիշատակված ժողովածուն պետք է իոապես եղած լինի։ Բակունցի նախասիրած գրական հնարանքներից մեկն է որևէ հին գրքի լուսանցքներում կամ վերջի ազատ էջերում իր գրական հերոսի արած նշումների ընթերցմամբ ու մեջբերումներով բնութագրել այդ հերոսին։ Կարմրաքարում Տեր նորընծան բնութագրված է թե′ իր բանավոր խոսքով, թե′ ձեռագրի լուսանցքներում ու «հիշատակարանի» համար թողնված էջերին արած նշումներով, ինչպես և, իհարկե′ իր գործելակերպով, մտքերով և այլն։ Այս առիթով հիշենք, որ միայն գրքի լուսանցքներում արված նշումների շնորհիվ վարպետորեն է բնութագրված Վասիլը «Տիգրանուհի» պատմվածքում (Երկերի այս հրատ. 1-ին հատոր)։

Էջ 162, տող 19. ինչպես են սինեմաքի եփում— սինեմաքի կամ սինեմեքի բույս է թիթեռնածաղիկներից (նաև՝ Մեքքայի սեննա), որ գործածվում է իբրև դեղ ստամոքսաաղիքային ուղու կապերը թուլացնելու և քրտնարտադրման համար:

Է, 120, տողեր 33—34. Պորտ-Արտուրի կրեպոստիցս Պորտ֊Արտուրը կամ ավելի ճիշտ անունով Լյուշունը քաղաք է Չինաստանում, Դեղին ծովի ափին։ 1898 թ. եղել է Ռուսաստանի վարձակալական իշխանության տակ, վեր է ածվել ռազմածովային ամրոցի, որի պաշտպանությունը ռուսական զորքերի կողմից 1904—05 թթ. հայտնի դարձավ:

Էջ,180, տող 17. Ես մի այդպիսի սղոցարան էլ սարքել եմ Լոռի- գերմանացի վարպետի այս խոսքը, ինչպես և ուրիշ արտահայտություններ, տեղանուններ, նաև Ունանի գնալը արանի (Բարկուշատի) թուրքերի մոտ և այլն ակնհայտ են դարձնում, որ ճիշտ շԷ այն պատկերացումը, ըստ որի <րԿարմրաքարում» հեղինակը թեկուզ ինչ-որ չափով նկատի է ունեցել Լոռին: Վեպում նկարագրությունների սկզբնաղբյուրը Զանգեզուրն է: