Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 185, տողեր 23-24. Սալյանից, Մուղանից և Արաքսի տափարակներից- Սալյանը քաղաք է Քուռ (Կուր) գետի ափին (Ադրրեջանական ՍՍՀ)։ Սալյան անունով կոչվում էր նաև այդ քաղաքի մերձքուռյան շրջանը։ Մուղանը տափաստան է Քուռարաքսյան հարթավայրի մի մասում, Արաքս ու Քուռ գետերի հատման վայրից հարավ, այժմ մեծ մասը գտնվում է Ադրբեջանական ՍՍՀ-ում, փոքրը՝ Իրանի կազմում։ Ջրովի մասերում ցանում են բամբակ, օգտագործվում է որպես արոտավայր։ Արաքսի տափարակը Արարատյան դաշտավայրի մի մասն է, որ տեղ-տեղ տափաստանային բնույթ ունի, այժմ մեծ մասամբ ջրվում է և բերքատու է։

Էջ 186, տող 28. պրիստավ-ոստիկանապետ ցարական Ռուսաստանում։

էջ 186, տողեր 27-29. Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբած պրիստավը թրով զարկել էր: Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել- Համեմատել «Իվան բեյը» պատմվածքում հետևյալ հատվածի հետ. «Իվան բեյի այգում մի տանձենի կա, բունը ճեղքված։ Տարիների ընթացքում այդ ճեղքվածքի շուրջբոլորն ուռել է, հաստացել նեգրի պռոշի պես ու սպի կազմել:

Երմոլով պրիստավն էր, թրով ծառը ճեղքեց» (տե՛ս Երկերի այս հրատ., հ.2, էջ 43), նաև «Իվան բեյը սալորենուն մոտեցավ, ցածլիկ ճյուղից մի քանի հատ սալոր պոկեց։ Հանկարծ աչքին ընկավ ծառը, բունը ճեղքված, որ Երմոլով պրիստովը թրով խփել էր» (ն. տ., էջ 54)։ Անշուշտ, նկարագրված է ինչ-որ իրողություն, միայն ծառը ներկայացված է մե՛րթ կաղնի, մե՛րթ տանձենի, մե՛րթ սալորենի, հավանաբար, հեղինակը ստույգ չի հիշել, թե ինչ ծառ է եղել հարբած պրիստավի թրով ճեղքվածը։

Էջ 197, տող 28. Ծիրանի տափն էր վարում - Ծիրանի տափ անունով հողամաս կա նաև Բակունցի համանուն պատմվածքում (տե՛ս Երկերի սույն հրատ․ 1-ին հատորում )։

Էջ 202, տողեր 31-33. նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը «Բուլղար ավազակապետի պատմությունը»:- Նկատի ունի Րաֆֆու «Կայծեր» վեպը և բուլղարացի հեղինակ Լյոլբան Կարավելովի «Բուլղար ավաղակապետ» երկը (հայերեն թարգմանությունը լույս է տեսել Պետերբուրգում, 1887 թվականին, 48 էջ)։

Էջ 210, տող 5․ ժամհար Բարսեղ- այս անունով հերոս կա նաև Բակունցի «Կյորես» երկում։

Էջ 226, տող 22. Թագունին Իվան բեյի աղջիկն էր- համեմատել «Իվան բեյ» պատմվածքի հետ (Երկերի այս հրատ., 2-րդ հատոր, նաև ծանոթագրությունները)։

ՈՐԴԻ ՈՐՈՏՄԱՆ

(էջ 234)

Այս երկից պահպանվել է մի ոչ մեծ հատված, որ բաղկացած է երեք գլխից։ Հատվածի միակ աղբյուրը «Գրական թերթի» 1932 թ. մայիսի 30-ի (№ 10) և հունիսի 10-ի (№ 11) համարներն են, որոնցում հրապարակվել են երկի երեք գլուխները։ Երկու համարներում էլ վերնագրի վերևում կա Ակսել Բականց: Մայիսի 30-ի համարում երկի