Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 249, տող 5. ԳԹ-ի բնագրում` բիլեթը թամամ- սա ուղեկցորդ (կոնդուկտոր) Արտաշի խոսքի մեջ է։ Այլ դեպքերում նրա խոսքի մեջ առկա է բլեթ ձևը, ուստի ուղղեցինք՝ բլեթ:

էջ 249, տող 10. ԳԹ-ի բնագրում՝ «ինքնահոս Մաթոսը», ինչպես կոչում էին նրան դասընկերը- ուղղված է՝ ...ինչպես կոչում էին նրան դասընկերները:

Էջ 249, տող 26-28. ԳԹ-ի բնագրում՝ նրա առաջին հպատակը եղել է պառավ շունը, որ ծերության նրա հրամանով անցնում էր հատուկ ձողի վրայով- ուղղված է՝ ...որ օր ծերության նրա հրամանով անցնում էր...:

Էջ 250, տողեր 28-29. ԳԹ-ի բնագրում՝ երբ կարթի հանդիպում էր «կազմակերպչական թերության»- ուղղված է՝ երբ կարթը հանդիպում էր «կազմակերպչական թերության»:

Էջ 250, տողեր 33-34. ԳԹ-ի բնագրում՝ անօգուտ էին այդ սրվակների պարունակությունը- ուղղել ենք՝ անօգուտ էր այդ սրվակների պարունակությունը:

Էջ 251, տող 19. ԳԹ-ի բնագրում՝ Զկռոտ- ուղղել ենք՝ Ջկռուտ:

էջ 251, տողեր 21-22. ԳԹ-ի բնագրում՝ դրդապատճառը եղել է տեղացիներից մի զինվորի անվախճան կրկնվող պատմությունները- ուղղել ենք՝ դրդապատճառը եղել են տեղացիներից մի զինվորի անվախճան կրկնվող պատմությունները։

Էջ 253, տող 25. ԳԹ-ի բնագրում՝ անձանձրույթ մթնեցնում- ուղղել ենք՝ անձանձրույթ մթնեցնում էին:

Էջ 255, տող 5. ԳԹ-ի բնագրում՝ ասաց և փայտի հենվելով վեր կացավ- ուղղված է՝ ասաց և փայտին հենվելով վեր կացավ:

Էջ 256, տողեր 13-15. ԳԹ-ի բնագրում՝ տեսան արագ և անվարժ քշելուց մինչև ծնկները վեր քաշած շալվարը, վարտիքի տուտը և բրդոտ ազդրերը- ինչ-որ պատճառով աղավաղում է տեղի ունեցել․ եթե մինչև ծնկները վեր է քաշված տաբատը և երևում է վարտիքի տուտը, ապա կերևան ոչ թե ազդրերը, այլ սրունքները։ Ուստի ուղղել ենք՝ տեսան արագ և անվարժ քշելուց մինչև ծնկները վեր քաշած շալվարը, վարտիքի տուտը և բրդոտ սրունքները:

Էջ 256, տողեր 33-34. ԳԹ-ի բնագրում՝ բազմաթիվ տպավորություններ այնպես էին խառնվել նրա գլխում, խոսելն անգամ դժվարացավ- ուղղված է՝ բազմաթիվ տպավորություններ այնպես էին խառնվել նրա գլխում, որ խոսել անգամ դժվարացավ:

Էջ 257, տող 23. ԳԹ-ի բնագրում՝ մութ հարված- ուղղված է ըստ բովանդակության՝ բութ հարված:

Բնականաբար, այստեղ ևս անխաթար պահպանված են ժողովրդաբարբառային ձևերը, նաև ուղղագրական որոշ հնացած ձևեր, ինչպես օրինակ էջ 237-ում կա՝ ջուալ,- այս ձևն առկա է նաև «Կարմրաքար» վեպում․ կնշանակի հեղինակային է։

Բացի վերը նշված դեպքերից, հոգնակի ենթակայի և եզակի բայի անհամաձայնության մյուս դեպքերը չենք ուղղել, ակնհայտ է նրանք գործածության ժողովրդախոսակցական բնույթը, օրինակ, էջ 242, տող 21. նոմերները խառնվել էր:

Այս երկում շատ են անհարկի օտար բառերը (որոնց մի մասը միջավայրի երանգավորում ստեղծելու նպատակ ունի)՝ պերրոն, կասսա, պասաժիր, պլացկարա,