Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/645

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳՈՐԾ ՄԱՅՐՆԱ, ԴՍՏԵՐ ՄԿՐՏՈԻՄԻ

էջ 379, տողեր 27-29. ԽԳ-ի բնագրում՝ ոչ հսմարելոյ... յուրեանց-գրաբար բերված ամբողջ նախադասության մեջ հիշյալ երկու բառը՝ կիսով չափ դասական ուղղագրությամբ են արտահայտված (լրիվ դասականը՝ ոչ յօժարելոյ, ), մյուս բառերը՝ նոր ուղղագրությամբ են տպված (հաղագս, Երևանա և այլն), ուստի այդ երկու բառի ուղղագրությունն էլ ամբողջությամբ նոր դարձրինք՝ ոչ հոժարելս, յուրյանց:

Էջ 380, տող 29-30. ԽԳ-ի բնադրում՝ Նիկողոս Սուքիասովի— այնուհետև այս անձի անունը ամենուրեք Նիկողայոս ձևն ունի, ուստի այստեղ էլ դարձրինք՝ Նիկողայոս Սուքիասովի:

Էջ 380, տող 34. ԽԳ-ի բնագրում՝ գանեաց գնա փայտիվ— նախադասությունը մասամբ հին, մասամբ՝ նոր ուղղագրությամբ է արտահայտված, նկատի առնելով, որ այս վեպում գրաբար նախադասությունները գրողը հիմնականում նոր ուղղագրությամբ է արտահայտել, այս դեպքում էլ միակերպեցինք՝ գանյաց գնա փայտիվ:

Էջ 381, տող 19. ԽԳ-ի բնագրում՝ առողջանալոյն - դարձյալ ամբողջ նախադասության մեջ միայն այս բառն ունի դասական ուղղագրություն, միակերպության համար ըստ նոր ուղղագրության դարձրել ենք՝ առողջանալույն:

Էջ 383, տող 6. ԽԳ-ի բնագրում՝ Սիունհողոսին- նույն բառը քիչ վերև (տողե3-4) նոր ուղղագրությամբ է տպված՝ Սյունհողոսին:Բոլոր դեպքերում բառը աշխարհաբար հեղինակային խոսքի մեջ է. միակերպման համար հինը փոխեցինք նորի Սյունհոդոսին:

Էջ 385, տող 11. ԽԳ-ի բնագրում՝ ֆիրմայի շալե չուխան—քիրմայի բառը մեզ անծանոթ է, ենթադրեցինք, որ Քիրման քաղաքանունը պիտի լինի (Պարսկաստանի այդ քաղաքը, իրոք, հայտնի էր իր շալե գործվածքներով) և ուղղեցինք՝ Քիրմանի շալե չուխան:

Էջ 391, տող 2. ԽԳ-ի բնագրում՝ միթիլ- ուղղել ենք ըստ բառի այլ գործածության [տե՛ս Կարմրաքարս) վեպի մեջ կատարված ուղղումների ցանկը)՝ միթել:

էջ 397, տող 20. ԽԳ-ի բնագրում՝ շքեղ չէին այդ և կրպակների ներսը— ուղղված է՝ շքեղ չէր և այդ կրպակների ներսը:

Էջ 400, տող 35. ԽԳ-ի բնագրում՝ հատուկենտ— այս վեպի, ինչպես և Բակունցի այլ երկերի բնագրերին բնորոշ է հատ ու կենտ ձևը. և ներկա բնագրում այս հատ ու կենտ ձևը միակն է ու թեև այժմ ընդունված ձևն է, միակերպելու նպատակով դարձրինք՝ հատ ու կենտ:

Էջ 407, տողեր 31 - 34. ԽԳ-ի բնագրում գրաշարական աղավաղում է տեղի ունեցել...ավլում է բակը և անիծում նավերին, հորթերին, շանը, որ հետևում է պառավին, ինչպես ստվեր և սպասում է, որ պառավը- այս հատվածից հետո դրված է մի տող րակի են թողնում: Ինսպեկտորից, որ ավելորդ է, ապա հաջորդ տողում հետևում է լցնի լոռաջուրը: Սպրդած տողը բնագրում նույն կերպ առկա է նաև հինգ տող հետո, անկասկած է, որ րակի-ն կիրակի բառի տողադարձված մասն է։ Ավելորդ տողը հանելուց հետո ստացվում է՝ ...և սպասում է, որ պառավը լցնի լոռաջուրը: Բայց հնարավոր է, որ լցնի լոռաջուրը կապակցությունից առաջ ինչ-որ խոսք եղած լինի, որի տեղը բռնած է եղել վերոիշյալ սպրդած տողը։