Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/647

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 393, տողեր 26—27. ԽԳ—ի բնագրում՝ ցույց է տալիս— ուղղել ենք ըստ ԳԹ—ի, նկատի առնելով հատվածի բովանդակությունը՝ ցույց էր տալիս:

Էջ 394, տող 10. ԽԳ-ի բնագրում՝ լուսի մեջ-ուղղել ենք ըստ ԳԹ-ի՝ լույսի մեջ։

Էջ 394, տող 21. ԽԳ-ի բնագրում՝ եահաուդ մատանիներ-ԳԹ-ի բնագրում առկա է եահուդ, որի սկիգբը հավանաբար նախկին սովորույթով հեղինակը գրել է դասական ուղղագրությամբ, նոր ուղղագրությամբ կլինի յահուդ, որ, հավանաբար, պարսկերեն յաղութ-ի (հակինթ) տարբերակն է. ըստ այսմ ենթադրաբար ուղղեցինք՝ յահուդ մատանիներ:

Էջ 409, տող 27. ԽԳ-ի բնագրում՝ առաջինն էլ-ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ առաջինն էր:

Չի ուղղված

Ընդհանրապես հեղինակային բոլոր ձևերը ջանացել ենք այս վեպի բնագրում ևս պահպանել, նույնիսկ այն դեպքերում, եթե այսօր դրանք ինչ-որ չափով անճիշտ են ընկալվում։ Օրինակ, առկա են նույն բառի՝ գետնին և գետին ձևերը՝ երկուսն էլ տրականի իմաստով, յուրաքանչյուր դեպքում թողել ենք եղածը։ Գիտե և գիտի զուգահեռները նույնպես թողել ենք անփոփոխ։ Նույնը վերաբերում է զուգահեռաբար գործածված հետև և ետև ձևերին։ Հերոսների խոսքում այստեղ ևս թողել ենք քցել խոսակցական-ուղղագրական ձևը։

Պահպանել ենք հեղինակային բուն (աղավնու բուն) ձևը, թեև այժմ բույն-ն է ընդունված։ Թողել ենք ժողովուրդի, աներևույթացավ, բռունցքակռիվ այժմ չընդունված ձևերը։ Հատուկ անուններից պահպանել ենք, օրինակ, Դանել խոսակցական ձևը։ Այս բնագրում կա Հուսեյն ձևը, «Կյորեսում» Հուսեյին է, այստեղ թողել ենք Հուսեյն: Առանց գծիկի է տպված՝ թել ասեղ պահպանել ենք։

Անճիշտ են գործածված հայերեն տառադարձված գերմաներեն բառերը (գերմաներեն ei-ի դիմաց պետք է այ դնել, մինչդեռ առկա են՝ Վեյմար (ճիշտը՝ Վայմար), պոստմեյստեր (պոսամայստեր), ռեյնվեյն (ռայնվայն), Ռոզենձվեյգ (Ոոզենցվայգ) և այլն (գերմաներեն ei-ի դիմաց էլ գնելը գալիս է ռուսերենից). բոլոր եյ-ով ձևերը պահպանել ենք նույնությամբ։

Պահպանել ենք բաղադրյալ Մայր ճեմարան-հատուկ անվան ձևը, թեև ըստ արդի ուղղագրական օրենքի երկրորդ բաղադրիչը պետք է փոքրատառ գրվի։

Պահպանել ենք նաև Մարյա հատուկ անվան ձևը, որ գալիս է խոսակցական ռուսերենից։

Պահպանել ենք հարակատար դերբայի գործածության Բակունցի լեզվին հատուկ ձևերը, օրինակ՝ «... պահարանը՝ կարմիր փայտից և սարդաֆներով զարդարած» (էջ 338, տողեր 18-19). այսօր ճիշտ կհնչեր զարդարված-ը։

Հիմնականում պահպանված են նաև անհամաձայնությունները, ինչպես՝ «...արևը և գետի զովը նրան օգտակար է» (էջ 361, տողեր 9-10)։

Կան ռուսաբան նախադասություններ, բոլորը նույնությամբ պահպանված են. ինչպես, օրինակ, «...մի կոճակ այնպես է կախվում, որ խղճահարվում ես, թե ինչո՞ւ է