Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա այդպես կախվել» (էջ 342). հայերեն կոճակին ոչ թե նա կասեն, այլ այն, բայց պահպանել ենք նա—ն։

262—րդ էջում կա այսպիսի հատված. «Այստեղի ստուդենտն իրենից բարձր ճանաչում է Աստծուն, ապա թագավոր կայսեր և ապա իրեն և այլևս ուրիշ ոչ ոքի «Der Herr Gott, dann der Kaiser von Russland, dann der dorptsche Bursch....»։

Թեև հայերեն և գերմաներեն տարբերակները նույնական չեն, բայց քանի որ հայերենում գործածված է ճանաչել բայը, գերմաներենում համապատասխանաբար կարելի է ենթադրել konnen բայը․ այդ դեպքում խնդիրները պետք է դրվեն ոչ թե ուղղական (ինչպես դրված են), այլ հայցական հոլովով (Akkusativ): Սակայն պահպանեցինք բնագրի ուղղականի ձևը։

294 էջում (տողեր 22-23) փակագծում բերված է ոստիկանապետ Կրուչինսկու խոսքը՝ «учинили противузаконный бунт»։ Ենթադրելով, որ противузаконный ձևը ոստիկանապետի խոսքը ոճավորելու համար է դրված՝ բառը չուղղեցինք (y-ն չդարձրինք օ):

Չակերտներ գործածելու հեղինակային եղանակը այժմ ընդունված կանոններին երբեմն չի համապատասխանում. այս երկում թողել ենք անփոփոխ։

Այս վեպում հատկապես շատ են գրաբար և կիսագրաբար մեջբերումները։ Բնագրում նրանք մերթ դասական, մերթ խառը, մերթ նոր ուղղագրությամբ են տրված. ավելի հաճախ՝ խառը կամ նոր։ Ճիշտ չհամարեցինք նոր ուղղագրությամբ տպված գրաբար հատվածները վերածել դասական ուղղագրության, քանի որ ակնհայտ է հեղինակի միտումը՝ գրաբարը գրել նոր ուղղագրությամբ (հավանաբար, ընթերցողներին մատչելի դարձնելու նպատակով)։ Որ գրաբարը նոր ուղղագրությամբ գրելու հակումը հեղինակային է, երևում է թեկուզ զուտ գրաբար վերնագրերից, որ գրված են նոր ուղղագրությամբ՝ Դեպի լյառն Մասիս (և ոչ թե՝ Դէպի լեառն Մասիս), Գործ Մայրանա (և ոչ թե Գործ Մայրանայ) և այլն։ Թեև ընդհանրապես գրաբար հատվածները ճիշտ է դասական ուղղագրությամբ արտահայտելը, բայց պահպանեցինք հեղինակային գրության ձևերը, միայն առանձին դեպքերում որոշ միակերպումներ կատարելով։

ԲՆԱԳՐԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

«Խաչատուր Աբովյան» վեպի «Գործ Մայրանա, դստեր Մկրտումի» գլխի մի հատվածի. որպես հիմնական բնագիր համարելով ԽԳ-ում տպվածը՝ ԳԹ-ինը տրվում է իբրև տարբերակ (պարբերականների համարները տե՛ս վերը)։

Թեք գծի ձախ կողմում տրված է «Խորհրդային գրականության» բնագրում եղած և այս հատորում պահպանված տարբերակը, գծի աջ կողմում «Գրական թերթինը»։

Էջ 390, տող 4. Գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերին/ Գերադասում էին բորբոսնած կաշվի դեզերից։

էջ 390, տողեր 15—16. ներկած կերպասներ/ ներկված կերպասներ։

Էջ 391, տողեր 5—6. Տարբերությունն ավելի խորն էր/ տարբերությունն ավելի էր։