Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրիգոր Լեռնականի քարտեզի վրա նշանակած կարմիր կետը գտնվում էր եղեգնուտից այն կողմը, իսկ այն կարմիր կետի մոտ էլ գտնվում էր նրանց արշավանքի կետ նպատակը։

- Խորո՞ւնկ է։

- Կարևորություն մի տաք...

- Մժեղները կնեղեն... Աս ի՞նչ զեռուն է, որ կսողա մեջքիդ վրա։ Կեցի′ր, հայրենակից, թունավոր կըլլա․.․

Անթանոսյանը հազիվ կարողացավ կանգնել ճումի վրա, մինչև Մարչը ձեռնափայտի ծայրով դևն հրեց սև ճիճուին։ 10 Եղեգնը շարժվում էր, նրանց երկար ու սրածայր տերևներն իրար էին քսվում, սվսվում, թվում էր, թե հովն է շնկշնկում։ Սակայն թվում էր միայն, որովհետև հովն այդ ժամանակ արևի կիզիչ ճառագայթներից սինլքոր, սուլում էր հեռու սարերի լանջին։

- Թունավոր օձեր կըլլան հոս, հայրենակից...- Ձայնեց Մարչը Անթանոսյանին, որ առաջից էր քայլում, եղեգնը դեն հրում, ոտքով ճումերի վրա տեղ շինում և ստեպ֊ստեպ կանչում.

- Ձախ ծռվե՛ք... Այստեղ խորն է... Զգույշ ցատկե՛ք...

- Կենդանու ոտնատեղեր եմ տեսնում,- կանչեց Անթանոսյանը։ 20 Մարչը տեղում կանգնեց։

- Կենդանի՞... Ո՞ւր է...

- Ահա հետքերը...

- Ռնգեղջյուրի կնմանի։ Գուցե վագր է... Չդառնա՞նք։

- Կճղակավոր է։ Համենայն դեպս զգույշ մնանք։ Եթե փորձանք պատահի, հրացանս առեք, չթողնեք թշնամու ձեռքն ընկնի։

- Հայրենակից, կըսես, թե եղեգնուտները շարժվեցան...

- Սո՛ւս... Կռացե՛ք։

Գորտերն ի՜նչ նախանձելի մարմին ունին։ Տաքանում են 30 գետափին և ոտնաձայն լսելիս թռնում ծանծաղուտը։ Ո՞ւր գնար Հովնաթան Մարչը, երբ վտանգն արդեն մոտ էր։ Սև սարսափի վայրկյաններ, հավետ անմոռաց...

- Սև թիկունքը կերևա... Ռնգեղջյուր չէ՞։

Մարչին պատասխան տվավ Անթանոսյանի հրացանը, որի կրակոցից ինչ֊որ աժդահա արարած եղեգնուտները կոխ տալով ու փնչալով հեռացավ։ Եղեգնի ստվերում պահված