Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1819 թ. տարվել է էջմիածնի վանքը և սկսել սովորել տեղի հոգևոր դպրոցում մինչև 1922 թ.

1822 թ. տարվել է Հաղբատի վանքը և սովորել տեղի դպրոցում։

1822 (կամ 23) թվականից մինչև 1826-ը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և ավարտել այն։

1826-28 թթ. բնակվել է Հաղբատի և Սանահինի վանքերում, Օձունում, Թելավում։

1828-ին հաստատվել է էջմիածնում։

1829-ին եղել է էջմիածնի կաթողիկոսի և սինոդի թարգման ու քարտուղար։

1829 թ. սեպտեմբերի 27-ին Դորպատից եկած պրոֆ. Ֆ. Պարրոտի հետ, որպես նրա խմբի թարգման, բարձրացել է Արարատի գագաթը։

1830-ի ամռանը մեկնել է Թիֆլիս, ապա Նոր Նախիջևանով, Մոսկվայով և Պետերբուրգով ուղևորվել Դորպատ։

1830-35 թթ. պետական թոշակով սովորել է Դորպատում, տեղի համալսարանում և առանձին դասատուների մոտ՝ լեզուներ, գրականություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, երաժշտություն, արհեստներ և այլն։ Աբովյանի ուսումնառության ծրագիրը կազմել է նրա հովանավոր Ֆ. Պարրոտը։

1836 թ. վերադարձել է Անդրկովկաս։

1837-43 թթ. եղել է Թիֆլիսի գավառական ուսումնարանի տեսուչ և ունեցել է մասնավոր դպրոց:

1837-40 թթ. դրել է «Նախաշավիղ կրթության» դասագիրքը։

1838-41 թթ. գրել է «Պարապ վախտի խաղալիքը»։

1841 թ. գրել է «Վերք Հայաստանին»։

1843-ից եղել է Երևանի գավառական ուսումնարանի տեսուչ:

1848 թ. ապրիլի 2-ին վաղ առավոտյան տնից դուրս է եկել և չի վերադարձել։

Թե՛ Աբովյանի Դորպատյան օրագրերում, թե՛ նրա ուղեգրություններում ամենից ավելի հիշատակվող անձը Ֆ. Պարրոտն է (օրագրերում՝ ավելի շատ նա կոչվում է բարերար իմ): Բակունցի վեպի «Լիբեր Արմենիեր» գլխում և մանավանդ «Դեպի լյառն Մասիս» հատվածում Պարրոտը կենտրոնական դեմք է։

Մի քանի խոսք այդ հերոսի նախակերպարի մասին։ Ֆրիդրիխ Պարրոտը պատմական նշանավոր անձ է։ Նա Դորպատի համալսարանի հիմնադիրներից մեկի և համալսարանի առաջին ռեկտոր Գեորգ Պարրոտի որդին է։ Պարրոտները ֆրանսիական ծագում են ունեցել և մասամբ գերմանացած էին։ Ֆրիդրիխ Պարրոտը (1791-1841) ավարտել է Դորպատի համալսարանի բժշկական բաժինը, ապա շրջել է Եվրոպայում, եղել է բժշկության դոկտոր, Դորպատի համալսարանի բնախոսության, ախտաբանության պրոֆեսոր, դասախոս է եղել նաև համալսարանի ֆիզիկայի ամբիոնում։ 1831-1834 թթ. եղել է Դորպատի համալսարանի ռեկտոր։ 1829 թ. դորպատյան հինգ ուրիշ համալսարանցիների հետ մեկնել է Հայաստան գիտական գործուղման։ Ծանոթացել է Խ. Աբովյանի հետ և վերցրել նրան որպես իր խմբի թարգման։ 1829 թ. սեպտեմբերի 27-ին մի քանի ուղեկիցների, այդ թվում Աբովյանի հետ բարձրացել է Արարատի գագաթը։ Այդ առթիվ գրել է «ճանապարհորդություն դեպի Արարատ» գերմաներեն գիրքը (Բերոին, 1834)։ Պարրոտի հովանավորությամբ է Աբովյանը տեկնել Դորպատ, այնտեղ ապրել ու սովորել։ Պարրոտը Աբովյանին պատրաստում էր ուսուցիչ-հանրագիտակ՝ հայրենիքում որպես դպրոցական դասատու աշխատելու համար։