Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/667

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձրել է պանդոկապանուհի ֆրաու Ֆոգելզանգ, նոր հատկանիշներ դնելով նրա մեջ և այդպես ստեղծելով վեպի ամենից ավելի հիշվող կերպարներից մեկը։

Ֆ. Պարրոտը և նրա կինը, ինչպես վերն ասվեց, բազմիցս հիշատակված են Աբովյանի Դորպատյան օրագրերում ու այլ գրություններում։ Բակունցը հմտորեն օգտվելով այդ ամենից, իր վեպում հատկապես Պարրոտի կերպարի մեջ կենտրոնացրել է գերմանական գործնականությունը՝ մի փոքր սառնությամբ, գերմանացի ուսուցչապետին իր կարծիքով բնորոշ կիրթ ու բարեհոգի էություն։

Օրագրերի 1831 թ․ դեկտեմբերի 15—ի գրանցման մեջ կարդում ենք. «Ցերազի տեսանէի քարոզել ինձ յեկեզեցւոջ միում ի Հայաստան, և յանկարծ երևի ինձ բարերարն իմ, ես պատկառիս ի տեսանելն զնա և լռեմ, այլ նա իսկոյն խրախուսէ զիս, «ուսուցէ՛ք զմանկունս Հայոց, ուսուցէ՛ք, ընդէ՞ր լռէք». քաղցր դէմք նորա քաջալերէ զիս առ այն» (էջ 65)։ Այս երազը գտնում ենք նաև վեպում նույն «Լիբեր Արմենիեր» գլխում, 15—րդ մասի վերջում, միայն գեղարվեստական վառ պատկերի ձևով։ Հեղինակը պատմում է իր հերոսի երազը. «Կանգնել է ոչ թե քարի վրա, այլ մի ավերակ եկեղեցու բեմի վրա» բառերով սկսվող հատվածում։

Առհասարակ, «Լիբեր Արմենիերը» և Դորպատյան օրագրերը հաջորդաբար կարդացող ամեն մի ընթերցող դյուրությամբ կնկատի թե՛ փաստերի ու նկարագրությունների և թե տրամադրությունների, հասարակական հակումների բազմաթիվ ընդհանրություններ՝ վեպի այդ գլխի դրվագներում և օրագրերի միջև։

«Դեպի լյառն Մասիս» հատվածն սկսվում է այսպես․ «Ընթրիքից հետո պրոֆեսորը երիտասարդին դիմելով, ասաց.

— Այժմ անցնենք մեր գործին, սիրելի դիակոնուս...»։

Անցնում են առանձնասենյակ, և Պարրոտը Աբովյանին հայտնում է, որ նրա հայրենակից գյուղացիները ետ են վերցրել իրենց երդումն այն մասին, որ ինքը Պարրոտը՝ Աբովյանի և մյուս ուղեկիցների հետ բարձրացել է Արարատի գագաթը։ Աբովյանը ցնցվում է, ամաչում հայրենակիցների արածի համար, ապա քիչ անց սկսում է վերհիշել վերելքը։

Այդ սկիզբը Բակունցը վերցրել է օրագրերից, շարունակությունը՝ ուղեգրություններից։

Օրագրերում 1332 թ. հունվարի 5—ի գրանցման մեջ կարդում ենք. «Ի մտանելն իմ ի ներքս բարերարուհին իմ և մայր նորա նստին առ սեղանով պատրաստել զկայֆայ. Րուդոլֆ նկարէ զկարտս բյուրապատիկ լավ քան զիս։ Բարերարն իմ կոշէ զիս ի ներքս առ իւր։ «Ահա սիրելի իմ, ես ստացեալ եմ, ասէ, զերդմնագրութիւն վասն ճանապարհորդութեան մերոյ ի Պետերբուրգոյ, յորում երկու սալդատքն հաստատեալ են երդմամբ զլինելն մեր ի գլուխ լերին և երկու հայքն ստեալ»։ Իբրև ձայն որոտոյ անկալ ի լսելիս, լսել զայսպիսի անհաւատարմութիւն ազգայնոց իմոց։ Նամանաւանդ, այն ինչ եկն և բարերարուհին իմ, Յիւլիէ և Րուդոլֆ, որք կամէին լսել զվկայոլթիւն նոցա։ Ցամոթոյ ո՛չ կարէի բարձրացուցանել զաչս։ Ա՜խ, հայրենակիցը իմ, մինչև ե՞րբ այսպիսի անարգութիւն։ Որպիսի խռովութիւն եմուտ ի սիրտ իմ այն ինչ նոքա հարցանէին զբարերարն իմ. «Հայքն ստեա՞լ են, հակառակ երդման»։ Րուդոլֆ. «այսպէս վատթա՞ր են հայք»։ Եւ զի՞նչ, եթէ այլ ազգ իցէր ի տեղի բարերարին իմոյ, զի՞նչ ասէր նա ինձ յայս բան, ո՞չ ի դէմս հարկանէր ինձ զայս տմարդութիւն։ Այլ ո՛չ նա, և ո՛չ բարերարուհին իմ խօսեցան ինչ վատ, այլ մանաւանդ յուսադրին զիս մի՛ ցաւիլ