Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 272, տողեր 33—34. Հաուպավախտ— գերմաներենից է (die I fauptwache), նշանակում է բանտախուց, արգելասենյակ, զինվորական բանտ։

է9 273, տող 28. ֆրաու Ֆոգելզանգի պանդոկը— ֆրաու գերմաներեն է (die Frau), այստեղ նշանակում է տիկին։ Ֆրաու Ֆոգեյզանգի մասին տե՜ս այս վեպի ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում։

էջ 273, տող 29. Ռևելշտրառե— փողոցի անուն է, գերմաներեն նշանակում է Ռևելի փողոց, այսինքն Ռևեյ (այժմ Տալլին) տանող փողոց։

էջ 274, տող 18. Dum vivlmus, vlvamus — լատիներեն է, նշանակում է՝ քանի ողջ ենք, պիտի ապրենք: Լատիներեն այս ասացվածքը Բակունցը այլ տեղ բերել է հայերեն (տե ս էջ 277, տող 26)։

Էջ 275, տող 6 և հետո, կուրատոր— լատիներեն է (curator), նշանակում է հոգաբարձու, սատարող, հովանավոր։ Բուհերում կուրատորը ուսանողների որևէ խմբի կամ ամբողջ լսարանի կարգապահական ղեկավարն էր, դաստիարակը։

Էջ 275, տողեր 11—12. էկզեգետիկա— հունարեն է. այսպես կոչվում էր բանասիրության այն ճյուղը, որը զբաղվում էր հին բնագրերի վերծանությամբ։ Էկզեգետիկա է կոչվել նաև կրոնական գրքերի մեկնաբանությունը։

Էջ 275, տող 12. հոմելետիկա— հունարեն բառ է, նշանակում է ուսմունք քարոզի մասին, որ նախկինում դասավանդվում էր Եվրոպայի համալսարաններում։

Էջ 277, տող 5. հերր — գերմաներեն է (der Неrr), նշանակում է պարոն, տեր, տիայր։

էջ 277, տող 12. Մյունխենի գարեջրով— Բավարիայի (Գերմանիա) մայրաքաղաք Մյունխենի գարեջուրը հնուց ի վեր հայտնի է եղել իր բարձր որակով։

Էջ 277, տող 20 և հետո, գրատ— հատուկ գործվածք է, հյուսվածք և նրանից պատրաստված շոր, շալ։

էջ 277, տողեր 28—29. թև ռուսներին կհաջողվի՞ գրավել Վիսլայի կամուրջը...— այս և հետագա խոսքը վերաբերում է 1830—1831 թթ. լեհական ապստամբությանը ընդդեմ ցարական Ռուսաստանի։ Այդ մասին Աբովյանը մի շարք անգամ գրել է իր Դորպատյան օրագրերում (տե՜ս, օրինակ, Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 6, էջ 25, 140, 153)։

էջ 277, տող 30. ֆելդմարշալ Դիբիչ- խոսքը Դիբիչ—Զաբալկանսկու մասին է (1785 —1831), որ գերմանացի էր, ցարական բարձրաստիճան զինվորական, շատ ճակատամարտերի մասնակից։ Դեկաբրիստների ապստամբությունը ճնշողն է։ 1830 թ. դեկտեմբերից ղեկավարել է լեհական ապստամբությունը ճնշող ռուսական զորքերը։

Էջ 279, տող 8—9. Gaudeamus igltur— լատիներեն է, նշանակում է՝ Ուրեմն ուրախանանք, այս բառերով է սկսվում նախկինում գերմանական համալսարանների ուսանողների շատ սիրելի լատիներեն երգը։

Էջ 279, տող 10. Nos habebit humus — վերը հիշված լատիներեն երգի առաջին տան վերջին տողն է, նշանակում է հողը մեզ կպարուրի։

Այդ երգը շատ տարածված է եղել գերմանական բոլոր համալսարաններում, այն խնջույքների, հավաքույթների ժամանակ երգել են Դորպատի ուսանողները, այդ թվում Աբովյանը։

Ստորև տալիս ենք երգի ամբողջ բնագիրը։