Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/679

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 287, տող 7 և հետո․ պրոֆեսոր Պարրոտի կնոջը— պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը Աբովյանի բարերարն էր, Դորպատի համալսարանի տնօրենը (տե՛ս այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

էջ 289, տող 33. Եվ ինչքան վարժ է խոսում գերմաներեն— Աբովյանը Դորպատում, իրոք, շատ արագ է սովորել գերմաներեն և խոսել է վարժ։ Այդ մասին հիշատակություններ կան Աբովյանի Դորպատյան օրագրերում (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 6, էջ 90, 94 և այլն)։

էջ 290, տող 1. Edelmann — գերմաներեն է (der), նշանակում է՝ ազնվական։

էջ 390, տող 10. բյուրգերները— բյուրգեր (der Burger) գերմաներեն է, նշանակում է քաղաքացի, նաև քաղքենի. Բակունցի բնագրում ունի այդ երկու իմաստները միասին։

էջ 290, տող 291 և հետո. Մարյա Աֆանասևնան — իրական անձնավորություն է. տե՛ս այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում։

էջ 291, տող 2. Նրանց լեզվով է խոսել Նոյը— ըստ Աստվածաշնչի Հին կտակարանի, Նոյի տապանը ջրհեղեղի ժամանակ հանգրվանել է Հայաստանում, Արարատի գագաթին: Հայկական ավանդության և պատմագրության համաձայն ջրհեղեղից հետո Նոյն իր ընտանիքով իջել է Արարատից և նախապես տնավորվել Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հայերը Նոյի 4-րդ թոռան՝ Թորգոմի սերունդն են։ Իրոք, որ իշխել է այդպիսի համոզում, որ հայերենը եղել է Նոյ նահապետի լեզուն:

Էջ 291, տողեր 16—27. Այս հատվածում պատումն այնպես է ընթանում, որ կարող է թվալ, թե Պարրոտը նոր պիտի բարձրանա Արարատի գագաթը. «...կբարձրանա՞ «հերր» պրոֆեսորն այդ լեռան կատարը, թե՞ չի բարձրանա... »: Իրականում այդ խոսակցության ժամանակ Պարրոտն իր խմբի և Աբովյանի հետ արդեն բարձրացել էր Արարատի գագաթը և վաղուց վերադարձել Դորպատ։

էջ 292, տողեր 11—12. հայտնվեց հայը՝ իսկական բնակիչը Արարատյան աշխարհի— Մ. թ. ա. IX— VI դդ. սեմական ժողովուրդները Հայաստանը կոչել են Արարատ, Արարատյան աշխարհ, Ուրարտու, Արարատյան աշխարհ անվանումը գործածել են նաև հայ պատմիչները, Բակունցը գործածում է այդ հինավուրց անվանումը;

էջ 293, տող 28. ռեյնվեյն— գերմաներեն է՝ Rheinwein (ճիշտ տառադարձումը՝ ռայնվայն), նշանակում է Հռենոսի գինի, այսինքն՝ Գերմանիայի Հռենոս գետի մոտակայքի գինի։ Այն միշտ հարգի է եղել (տե՛ս նաև «Կյորես» վիպակի ծանոթագրությունները)։

էջ 293, տող 31. eine Minute — գերմաներեն է, նշ.՝ մեկ րոպե։

էջ 293, տող 34. Llebllng — գերմաներեն է, նշանակում է սիրելի,

էջ 293, տող 35. դիակոնոս— գերմաներեն է (der Diakonus)» նշանակում է սարկավագ, դպիր (տե՛ս նաև այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

էջ 297, տող 20. aul WiedefSehen — գերմաներեն է, նշ.՝ ցտեսություն:

էջ 300, տող 30. տանք կեսարինը կեսարին— նկատի ունի Ավետարանի հետևյալ հատվածը. «Այն ժամանակ փարիսեցիները գնացին և խորհրդակցեցին, թե ինչպես խոսքով