Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջուր եք գտնում, սառը ջուր, ձեր շրթունքները կախվում են ջրի վրա, և հանկարծ...

- Ստո՛պ...

Տեսարանն ուներ և իր ծիծաղաշարժ կողմը, սակայն այդ ծիծաղաշարժ կողմը միայն պահակի համար էր, որովհետև Անթանոսյան Հմայակի ռուսերեն խոսելն ուրիշ բան չէր հարուցի, ծիծաղից բացի․․․ Պահակը հարցնում էր թույլտվություն սահմանին մոտենալու համար, Անթանոսյանը պատասխանի տեղ գլուխը թեքում էր մերթ աջ, մերթ ձախ և խեղճ ձայնով ասում 10 այնպիսի բառեր, որոնց միայն առաջին վանկերն էին ռուսերենի նման։ Ինչո՞ւ հրացանը փոքրիկ մատիտ չէ, որ կոշիկիդ տակ առնես, վրան կոխես այնքան ամուր, որ թաղվի հողի մեջ։ Իսկ պահակը հրացանին էր նայում և ժպտում։

Բոլոր լեզուներով էլ շատ արագ կարելի է հասկացնել, թե՝

- Դուք բանտարկված եք, խնդրում եմ հետևել ինձ, կամ առաջ ընկնել։

Եվ երբ Հովնաթան Մարչը Անթանոսյանի հետ քայլում էր պահակի հետևից, նրա գլխով այնպիսի մտքեր էին անցնում, սարսափելի մտքեր, որոնցից ամենից թեթևն ու դուրեկանը 20 անկողնում մեռնելու չափ քաղցր էր։ Այս ո՞ւր ընկավ, ո՞վ է այս պահակը, ո՞ւր է տանում։ Որքան ճշմարիտ էին նրանք, որոնք ասում էին․

- Այն երկիրը մի՛ գնա, Հովնաթան Մարչ, այնտեղ մարդագայլեր են ապրում և գեշ բռնակալներ․․․

Գուցե այլ աշխարհ է, բայց Արաքսը խոսում է և այդ Արաքսը ահագին հորձանք չի հանում, զայրույթից չի ոռնում, որ պահակը սրտաճաք լինի և ազատություն տա Հովնաթան Մարչին։

Այսպես քայլում էին երեք հոգի, որոնցից առաջինը 30 սուլում էր, իսկ վերջին երկուսն ապրում էին այն, ինչ ապրեցին Հիսուսի հետ խաչվող երկու հանցավորները, որոնք մինչև վերջին շունչն էլ զարմացած մնացին և չհասկացան, թե ինչու է ժպտում Հիսուսը և նույնիսկ սուլում խաչափայտի վրա բարձրանալիս, այնպիսի ինքնագոհ հրճվանքով, որպիսին ունի սպորտսմենը մարզափայտերի վրա մագլցելիս։

- Երկներ երկին և երկիր