Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոգայթ գցեն նրան։ Եվ նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներին՝ հերովդեսյանների հետ ու ասացին. «Ուսուցիչ, մենք գիտենք. որ Դու արդար ես և ճշմարտապես Աստծու ճանապարհն ես սովորեցնում ու հոգ չես անում որևէ մեկին հաճոյանալու, որովհետև հաշվի չես առնում, թե դիմացինդ ով է. և այդպես, ասա մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, կայսրին պե՞տք է հարկ տալ, թե՞ ոչ»։ Եվ Հիսուսը նրանց խորամանկությունը հասկանալով, ասաց. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորներ։ Ցույց տվեք ինձ այն դրամը, որն իբրև հարկ է վճարվում»։ Նրանք մի դահեկան բերին նրան։ Եվ նրանց ասաց. «Սա ո՞ւմ պատկերն է և գիրը»։ Նրան ասացին. «Կեսարինը»։ Այնժամ ասաց նրանց. «Ուրեմն կեսարինը տվեք կեսարին և Աստծունը Աստծուն» (Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԲ, 15—21)։

Էջ 306, տող 25. էջ 310, տող 15. criminal carcer — լատիներեն է, նշանակում է քրեական հանցագործի խուց։

Էջ 306, տողեր 30—31. Ահա հենց դռան մոտ մի քաջ լատինագետ գրել է Լամաքnu զորավարի խոսքը Non licet in bellis biS peccare.— Լամաքոսը հին հունական զորավար է (մ. թ. ա. մոտ 470—414 թթ.)։ Նրանը համարվող վերոհիշյալ խոսքը լատիներեն է, նշանակում է՝ «Անթույլատրելի է պատերազմի ժամանակ երկու անգամ սխալվել (մեղանչել)»։

Էջ 308, տող 16. Փռյուգիական թասակ— Փռյուգիան հին երկիր է, գտնվում էր Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասում։ Փռյուգիական թասակը գլխարկի մի տեսակ է՝ երկարավուն, որ վերևում նեղանում է ու թեքվում առաջ (պատկերված է հնադարյան իրերի վրա)։ Հետագայում փռյուգիական թասակը հեղափոխականների, հայրենասերների խորհրդանիշ էր (յակոբինյաններն այդպիսի թասակ էին դնում)։

Էջ 308, տողեր 28—29. Per aspera ad astra— լատիներեն ասույթ է, բառացի նշանակում է՝ տատասկի միջով դեպի աստղեր։ Բակունցի տված տողատակի թարգմանությունն ըստ բովանդակության ճիշտ է։

Էջ 309, տողեր 28—29. Բոհեմիայի անտառներում— Բոհեմիան Չեխիան է, այժմյան Չեխոլովակիայի արևմտյան մասը։ Բոհեմիայի (կամ Չեխիայի) անտառ են կոչվում Չեխիայի հյուսիսում (Գերմանիայից հարավ) ձգվող լեռները: Այստեղ խոսքը Շիլլերի «Ավազակների» առիթով է:

Էջ 309, տող 30, Կարլ Մոոր— Ֆ. Շիլլերի «Ավազակներ» թատերգության գլխավոր հերոսն է։

Էջ 312, տողեր 27—34. հիշո՞մ ես Կարլ Մոորն ինչ է ասում Շպիգելբերգին. «Օրենքը կրիայի քայլեր է անել տալիս այն մարդուն, որ կարող էր թռչել արծվի պես...» և այլն— Շպիդելբերգը Կարլ Մոորի ընկերներից է, ավազակներից մեկը։ Բակունցի բերած խոսքերը «Ավազակների» 2-րդ տեսարանից են։ Ճշտորեն բերված է Փիլիպոս Վարդանյանի թարգմանությամբ (լույս տեսած գրքից (Թիֆլիս 1890)։ Շիլլերի անունը հաճախ է տրվում Աբովյանի Դորպատյան օրագրերում (Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժող., հ. 6, էջ 58, 59, 176, 190, 191 և այլն): Բակունցն, անշուշտ, այս հանգամանքը, ինչպես և առհասարակ Ֆ. Շիլլերի ժողովրդականությունը գերմանական շրջապատում նկատի առնելով է իր վեպի հերոսների խոսքում գրել Շիլլերի անունը և հիշատակումներ նրա երկերից։

Էջ 313, տող 25. Herr Gott, Sacramentum — գերմաներեն է, նշանակում է Տեր Աստված, գրողը տանի։