Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 314, տողեր 1, 32. Բիաս հույն փիլիսոփան— Բիասը հույն յոթ իմաստասերներից է, որոնք ապրել են մ. թ. ա. VII—VI դարերում և եղել են մտածողներ ու պետական գործիչներ։ Բիասը Պրիենե քաղաքից էր։ Նրանից հայտնի է մի ասույթ՝ «Մարդկանց մեծ մասը վատն է»։

Էջ 314, տող 4. magister bjbbendi — լատիներեն է. ճիշտ է Բակունցի տողատակին տված ծանոթագրությունը։

Էջ 314, տող 15. Լիվոոնոյի երշիկ— Լիվոոնոն Իտալիայի քաղաքներից է, արդյո՞ք այդ քաղաքի անունով երշիկի ինչ—որ տեսակ եղել է, դժվար է պարզել։ Չի բացառվում նաև, որ վրիպակ լինի. կա անգլերեն llver բառը, որ նշանակում է՝ մսացու կենդանիների մարմնի ներքին այն մասերը, որոնք ուտվում են (սիրտը, թոքերը, լյարդը, փայծաղը և այլն)։ Այդտեղից կա լիվերյան երշիկ (ռուսերեն՝ ливерная калбаса): Արդյո՞ք այդ լիվերյան—ը չէ, որ աղավաղվել ու դարձել է Լիվոոնոյի (բնագրում՝ Լիվորնոյի)։

Էջ 314, տողեր 17—18. ֆլամանուհու մերկ բազուկը— Ֆլամանդիան այժմյան Բելգիայի մի մասն է, ֆլամանդացիները (կամ ֆլամանները) այն բելգիացիներն են, որոնց մայրենի լեզուն ֆլամանդերենն է (Բելգիայի բնակչության մյուս հատվածի՝ վալոնների մայրենի լեզուն ֆրանսերենն է)։ Հայտնի է XVI—XVIII դարերի ֆլամանդական գեղանկարչությունը (Պ. Ռուբենս, Ա. Վան Դեյկ, Ա. Բրաուեր և ուրիշներ), շատ են ֆլամանդական նկարներում մերկ կամ կիսամերկ կանայք ու տղամարդիկ, նաև հոլանի բազուկներ, ազդրեր և այլն։ Բակունցը նկատի ունի այդպիսի ինչ—որ, հավանաբար, կենցաղային նկար, ֆլամանդուհու մերկ բազուկով։

Էջ 315, տողեր 3—4. բաժանիր մեր խորհրդավոր ընթրիքը— Թոմաս Բրյուլը իր այս խոսքով ակնարկում է Հիսուսի և նրա աշակերտների խորհրդավոր ընթրիքը ըստ Ավետարանի (Մատթ. 26. 20—29, Մարկ. 14. 17—25, Z2. 14—38, Հովհ. 13)։

էջ 315, տող 5. Նոյի երկրից— Նոյի երկիր նշանակում է Հայաստան։

Էջ 316, տող 12. misera contribuens plebs— լատիներեն է, իմաստը տե՛ս Բակունցի տված տողատակի ծանոթագրությունում։

Էջ 316, տող 22. Պոլոնիայամ հասնում է ապստամբների արյունը— նկատի ունի Լեհաստանը, այնտեղ 1830 թ. ծագած ապստամբությունը։

Էջ 316, տող 27. Mensch, bezahle deine Schulden— գերմաներեն է. նշանակում է Մա՛րդ, կատարի՞ր քn պարտականությունները: Ծանոթագրության մեջ Բակունցը նշում է՝ «Գյոթեի խոսքը»։ Մեզ ծանոթ չէ Գյոթեի այդպիսի խոսք և չգտնվեց. արդյո՞ք ինչ—որ շփոթություն է տեղի ունեցել։ Այդպիսի խոսքեր ունի Հ. Հայնեն։ Դա «Երգերի գիրք» բանաստեղծությունների ժողովածուից «Վերադարձ դեպի տուն» շարքի մի բանաստեղծության երկրորդ տան առաջին տողն է։ Ահա ամբողջ տունը.

Mensch, bezahle deine Schulden,
Lang ist ja die Lebensbaahn.
Und du muft noch manchmal borgen,
Wie du es so oft getan.

(H. Heine, Werke und Briefe,
Berlin, 1972, էջ 123)