Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բակունցի ծանոթագրության մեջ սխալը չենք ուղղել։

Էջ 316, տող 31. Pro patria-լատիներեն է. տե՛ս բնագրի տողատակը։

էջ 317, տող 1. Pro Patrla cemper— Լատիներեն է. տե՛ս բնագրի տողատակը։

էջ 318, տող 4. Դավթի սաղմոսները— խոսքը վերաբերում է Աստվածաշնչի Հին կտակարանի գրքերից մեկին՝ Դավթի Սաղմոսների գրքի (Սաղմոսարանի) մեջ ամփոփված հոգևոր երգերին՝ սաղմոսներին։

Էջ 318, տողեր 13—14. Երիքովյան փող— Աստվածաչնչի Հին կտակարանում բազմիցս հիշվում է Երիքով քաղաքը, որը հրեաները Եսուի գլխավորությամբ գրավում են. քաղաքի շուրջը պտտվելուց, փողահարաթյուն անելուց հետո՝ քաղաքի պարիսպները փլվում են։ Երիքովը հիշվում է նաև Նոր կտակարանում. Հիսուսը եղել է այնտեղ (տե՛ս Եսու Բ, Դ, Ե, Զ, է, Թ, ժ, ԺԲ, ԺԶ, Ի, 3 թագ․ ԺԶ, 4 թագ. Բ, Ի, Ե, Մատթ. Ի 29, Մարկ. ժ 46, Ղուկ. 30, ԺԸ 35, ԺԹ 1, Երբ. ԺԱ 30):

Էջ 319, տող 29. Կարթագենը պետք է կործանվի— Հռոմի ականավոր քաղաքական գործիչ, գրող, հռետոր Կատոն Ավագի (մ. թ. ա. 234—149 թթ.) խոսքն է, որ նա ասել է Հոոմի սենատում արտասանած ամեն մի ճառի վերջում, լատիներեն Ceterum censeo Carthaginem esse delendam—ճիշտ թարգմանությանն է. Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, որ Կարթագենը պետք է կործանվի:

Էջ 320, տող 15, էջ 324, տողեր 2—3. Գոչգոչան (Գոչգոչանի ջրվեժը), Նովավոր աղբյուր— Մենք հետաքրքրվել ենք՝ արդյոք կա՞ն այսպիսի անուններով ջրվեժ և աղբյուր Քանաքեռի մերձակայքում, քանաքեռցիների մեջ հիշողներ չեղան։ Քանաքեռի մոտ կա Ծարավ աղբյուրը, որի ջուրն այժմ խողովակով գալիս է քաղաք (Երևան)։

Էջ 321, տող 10. Երևանի Չարսու բազարում— տե՛ս «Գործ Մայրանա դստեր Մկրտումի) գլխի ծանոթագրություններում:

Էջ 321, տող 14. արտագրում էր օրինակներ Երից կանոնի— թվաբանական այն օրենքը, ըստ որի տրված երեք միավորների միջոցով որոշվում է չորրորդը (անհայտ) կոչվում էր երից կանոն։

Էջ 321, տողեր 16—17.

Շորորա, Շուշան Շորորա,

Շորորա, ծաղիկ, շորորա—շորորա

բառով հայ Ժողովրդական շատ երգեր ու խաղիկներ կան, դրանցից մի քանիսը տեղ են գտել Մ. Աբեղյանի «ժողովրդական խաղիկներում» (Երևան, 1940, էջ 171, 218)։

Էջ 323, տողեր 1—3. Ահա ձեռք է բերել Ռոբերտ Քեր Պորտերի ուղեգրությունը և շտապում է իր բարեկամին ցույց տալու գիրքը և գրքի նկարները՝ Երևանի բերդը և Արարատը— Ռոբերտ Տեր Պորտերը անգլիացի նկարիչ է (ծն. 1775 թ.), որ որոշ տարիներ աշխատել է Պետերբուրգում։ 1817—20 թթ. ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում (Վլադիկավկազ, Տփղիս, Երևան, Թավրիզ, Նոր Ջուղա, Միջագետք, Անատոլիա)։ 1882 թ. Լոնդոնում հրատարակել է իր ուղեգրությունների երկու հատորը, որը և հիշատակված է Բակունցի այս երկում։ Կոչվում է Travels in Gfiorgis, Persia, Armenia, Ancient Babelonia: Հայաստանին նվիրված մասը տե՛ս Հ. Հակոբյան․ Ուղեգրություններ, Հ. Զ, 1934, էջ 677—838։

Ռ. Քեր Պորտերի ուղեգրության վերաբերյալ Բակունցի գրած ամբողջ հատվածի (նույն էջում, տողեր 1—11) համար հիմք է դարձել Աբովյանի օրագրում եղած հետևյալ նշումը․ «Յերեկոյին ստացայ զխնդութիւն, տեսանելով զմայր Բեհազելիե