Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յորում էի յամառան։ Բեհաղելն ինքնին տանի առ նա, և երկու դստերք նորա, որոց տեսութիւնն խնդացոյց զիս։ Ես տարի զճանապարհորդութիւն Քեր Պորտերին առ ի ցուցանել նոցա զպատկեր շահին մերոյ։ Նա չէր ի տան. ի գալն ես համբուրեմ զձեռս նորա և նա զերեսս իմ. «խնդամ, ասէ, զի տես անեմ զքեզ»։ Եւ ես զնոյն։ «Յամարան ասէ, որքան սպասեցաք, զի եկեսջիք առ մեզ, այլ դուք ոչ եկիք»։ Ես խնդրեմ ներումն։ Նա հաւանի ընդ պատկեր շահին, նոյնպէս և դստերք նորա, այլ հանդերձ կանանց պարսկաց և ծածկելն նոցա զերեսս ամենևին անհաճոյ երեին նոցա։ Եւ յիրաւի անհաճոյ» (Խ․ Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 6, 1955, էջ 135—136)։

Վեպի այս նույն մասերում չակերտներում գրաբար բերված հատվածները ևս մեծ մասամբ քաղվածքներ են Աբովյանի օրագրերից (տե՛սնել նաև այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

էջ 323, տող 8. հավանամ են Ֆաթայի շանի նկարը— Ֆաթալին Իրանի շահերից է, թագավորել է 1797—1832 թթ․, այսինքն՝ Խ. Աբովյանի օրոք և Կովկասը, ներառյալ Երևանի խանությունը Ռուսաստանի կողմից նվաճվելու տարիներին։

էջ 324, տող 17. ժմուդների գյուղն էր— ժմուդները կամ ժեմայտները (ինքնանվանումը ժյամայչյայ) լիտվացիներ են, որ մեծ մասամբ բնակվում են Լիտվայի արևմտյան մասում, մասամբ էլ Բալթյան երկրամասի այլ վայրերում։ Ունեն յուրահատուկ մշակույթ ու սովորություններ։

Էջ 338, տող 31. amor vincit omnia— լատիներեն է (բացատրությունը բնագրում)։

Էջ 339, տող 12, էջ 345, տողեր 2—3. Գրունշստրսասե— փողոցի անուն է, գերմաներեն նշանակում է Կանաչ փողոց (ավելի ճիշտ է տառադարձել Գրյունշտրասսե)։

Էջ 340, տող 23. պոսամեյստեր— գերմաներեն է (der Postmeister), նշանակում է փոստի բաժանմունքի պետ (ճիշտ տառադարձումն է` պոստմայստեր):

Էջ 348, տող 16. maxilla superi— լատիներեն է, նշանակում է վերին ծնոտ:

էջ 348, տող 18. vertebrae collus — լատիներեն է, նշանակում է վզի հոդեր կամ վզի ողեր:

էջ 348, տող 19 costae — լատիներեն է, նշանակում է կողոսկր։

Էջ 348, տող 22. homo sapiens — լատիներեն է, նշանակում է բանական մարդ, մարդն իբրև բանական էակ։

Էջ 348, տող 26. pelvis — լատիներեն է, նշանակում է կոնք, կոնքոսկր։

Էջ 351, տողեր 6, 12—13. Եղնախաչի մատուռը— քանաքեռցիներն այսպիսի մատուռ չեն հիշում, գրավոր աղբյուրներում էլ չգտանք։

Էջ 352, տող 19. էվկլիդես— հին հունական նշանավոր մաթեմատիկոս (ապրել է Ալեքսանդրիայում, մ. թ. ա. 111 դարում)։ Նրա «Սկզբունքներ» աշխատությունը երկրաչափության գլխավոր սկզբունքների շարադրանքին է նվիրված:

Էջ 352, տողեր 22—23. Պյութագորոս— (նաև Պյութագորաս ձևով) հին հունական մաթեմատիկոս—փիլիսոփա (մ. թ. ա. մոտ 580—500 թթ.)։ Երկրաչափության հայտնի է Պյութագորասի տեսույթը (թեորեմը)։

էջ 354, տող 20. ընթերցել էր «Վերթերը»— խոսքը վերաբերում է Վ. Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպին, որ Աբովյանի ժամանակներում շատ էր ընթերցվում հատկապես գերմանացիների մեջ։