Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/684

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 354, տող 23. այդ գրքի կինը՝ Շարլոտան— Շարլոտան Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» երկի գլխավոր հերոսուհին է։

Էջ 358, տող 5. կոնդեցի Սահակ եպիսկոպոսը— հավանաբար, նկատի ունի էջմիածնի միաբան Սահակ եպիսկոպոս Դաբնյանցին (մահ. 1832 թ.)։

էջ 358, տող 16. նիզնայթ— ռուսերեն нe знаю (կամ не знает) բառի յուրովի արտասանական ձևն է (ռուսերեն վատ իմացող կովկասցիներն այդպես էին արտասանում)։

Էջ 358, տողեր 21—22. «Ձեր ուսուցիչը՝ հայր Ալեմդարը, Թիֆլիսում մեզ ասաց...»— խոսքը Հարություն Ալամդարյանի մասին է:

Էջ 359, տող 5. Ղազարապատ— Գտնվում է էջմիածնի վանքի կազմում, շինություն է, որ կառուցել է կաթողիկոս Ղազար Ջահկեցին (կաթող. 1737—1751)։ Այժմ օգտագործվում է իբրև ճաշարան և ճեմարանի սաների հանրակացարան։

Էջ 362, տողեր 15—17. Մոսկվայի հրդեհն եմ տեսել, եղել եմ Բերեզինայի կռվում և նույնիսկ մինչև Պրուսիա քշել եմ ֆրանսիացիներին— 1812 թ. պատերազմի, Նապոլեոնի արշավանքի և նահանջի հետ առնչված դեպքերն են։

Էջ 363, տողեր 26—34. Խոսքը վերաբերում է 1825 թ. դեկտեմբերի 14—ի պետերբուրգյան ապստամբությանը (դեկաբրիստների) և 1830—31 թթ. լեհական ապստամբությանը։

Դեպի լյառն Մասիս

էջ 368, տող 1. Դեպի լյառն Մասիս— այս վերնագրով Ե. Չարենցը վիպերգ է գրել Աբովյանի մասին («Գիրք ճանապարհիի» կազմում է)։

Էջ 368, տողեր 2—5. բնաբանը՝ Դեմը դաշտն էր անծայր... և այլն— Ե. Չարենցի «Դեպի լյառն Մասիս» վիպերգի վերջին մասից մի հատված է (տե՛ս Ե. Չարենց, Երկերի ժողովածու, հ. 4, 1968, էջ 221)։

Էջ 370, տող 15. Հովհաննես վարդապետ— Խ․ Աբովյանի՝ էջմիածնում գտնվելու Ժամանակ Հովհաննես անունով վարդապետը վանքի դիվանապետն էր։ Լավ հարաբերությունների մեջ է եղել Աբովյանի հետ:

Էջ 370, տող 34. Բարդողյան լեռները— նաև Բարդողի լեռներ. Հայկական պար լեռնաշղթայի այն մասն է, որ սկսվում է Սինակ գագաթից և ավարտվում Կողբ բնակավայրի մոտակայքում։ Գտնվում է Արևելյան Հայաստանի այն մասում, որ այժմ Թուրքիայի տիրապետության տակ է։ Այդ լեռները լավ երևում են էջմիածնից։

Էջ 373, տողեր 4—5. առաջին ընդօրինակումը Մաշտոցից— խոսքը հայոց եկեղեցու ծիսական գրքից՝ Մաշտոցից, կատարված ընդօրինակման մասին է։

Էջ 373, տողեր 8—9. Այդ տետրի մեջ էին նրա ճանապարհորդական տպավորությունները, գրված թարմ հետքերով— խոսքը վերաբերում է Աբովյանի «Ճանապարհորդութիւն պարոն պրօֆեսսօր Պարրօտի...» ուղեգրությանը (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակ. ժող., հ. 7, էջ 11—24)։

Էջ 373, տողեր 13—14. «Ծխայր, խաղայր հորձանուտն Արաքս... Որդն կարմիր, ըստ տաճկաց հնչմանն՝ զըրմըզ»— Աբովյանի «Ճանապարհորդութիւն պարոն Պարրօտի...» ուղեգրության մեջ կա այսպիսի հատված Սև ջուր գետի ափերի մասին. «Եզերք սորա և ամենայն մերձակայ շրջակայքն լի են յոլովութհամբ կարմրագոյն որդանց (որ