Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 389, տող 15. բերդի կողմը— նկատի ունի Երևանի բերդը՝ կառուցված պարսից ամիրապետության շրջանում (այժմ քանդված)։

էջ 389, տող 18 և հետո. Չարսու, Չարսու բազար, Երևանի Չարսու բազար— պարսկերեն չարասու նշանակում է չորս կողմ, քառակուսի։ Չարսու բազար կոչվում էին մեծ շուկաները, երբեմն՝ ծածկած վաճառանոցները (տե՛ս նաև այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժինը)։

Էջ 391, տողեր 23—24. Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, կապուցին վանական— Մենք չկարողացանք հայտնաբերել այսպիսի անձնավորություն (տե՛ս այո ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժինը)։

Էջ 391, տողեր 34—35. Ֆլորենցիայի Santa Marla Novella տաճարը- Սանտա Մարիա նովելլան Ֆլորենցիայի (Իտալիա) ճարտարապետական սքանչելի կոթողներից է։ Տաճարը կառուցվել է XIII—XIV դարերում։ Հայտնի են Մաղաչչոյի, Դ. Գիրլանդայոյի, Ֆ. Լիպիի որմնանկարները, որոնք զարդարում են տաճարը։

Էջ 394, տող 29. Բեյրութ («Զանգեզուր» կինոբեմադրում հեղինակը գործածել է Բեյբուրտ ձևը), հայերեն կոչվել է Բաբերդ. քաղաք է Արևմտյան Հայաստանի Սպեր գավառում, Կարինից 121 կմ դեպի հյուսիս—արևմուտք (այժմ Թուրքիայի մեջ է)։

Էջ 397, տող 33. Տրապիզոնից մինչև Բաշիր— Տրապիզոնը քաղաք է Սև ծովի հարավային ափին, նախկին Հայկական Պոնտոսում (այժմ Թուրքիայում է)։ Բուշիրը Իրանի քաղաքներից է, նավահանգիստ է Պարսից ծոցի ափին։

էջ 398, տող 28. պոլումպերյալ— (պոլփմպերիալ) ռուսական դրամ է (կես իմպեռիալ)։

էջ 399, տողեր 21—22. Շիլաչի մահլան- Աբովյանի ժամանակ Երևանի ծայրամասային թաղամասերից էր, որտեղ ներկարարների (շիլաչիների) խանութներն էին. գտնվում էր այժմյան Հոկտեմբերյան պողոտայի շրջանում, Ալրաղացի մոտերքում։

Էջ 399, տող 24. Պողոս Պետրոս եկեղեցին- Բազիլիկ ոճի տաճար էր, Երևանի հին եկեղեցիներից մեկը (կառուցված է եղել, հավանաբար, VII դարում)։ Հեթանոսական շրջանում նույն տեղում եղել է մեհյան։ Տաճարն սկսել են քանդել 1929 թվականին։ Այժմ սույն տեղում կառուցված է Մոսկվա կինոթատրոնը։

Էջ 400, տող 1, նաև էջ 402, տող 23. Երևանի արքունի դպրոց («նահանգային վարժարան»)— խոսքը Երևանի գավառական ուսումնարանի մասին է, որի տեսուչը 1843— 1848 թթ. եղել է Խ. Աբովյանը։ Ուսումնարանը բացվել է 1832 թ. հունվարին, Աբովյանի օրոք այն տեղավորված էր նորակառույց շենքում (այժմյան Սպայի տան մոտ), ուներ 100—ից ավելի աշակերտ։

Էջ 400, տող 11. unheimlich — գերմաներեն է, նշանակում է սարսափելի, չարաղետ։

էջ 400, տող 12 և հետո, էմիլիա Լոոզե— այսպես է կոչվել Աբովյանի կինը (գերմանուհի), որը նույնպես այս դեպքում եղել է Բակունցի նախակերպարը։

Էջ 401, տող 4. Զորավորի թաղից— նկատի ունի Երևանի Զորավոր (ստույգ անունով Անանիա անապատ) եկեղեցին (XV11 դարից) և նրա թաղը։ Եկեղեցին այժմ էլ կանգուն է, գտնվում է Թումանյանի տուն—թանգարանի մոտակայքում։

Էջ 403, տողեր 13—14. Edelmann Mirsaam—գերմաներեն է, նշանակում է՝ ազնվական Միրզամ։

էջ 404, տողեր 31—32. Բարոն Ավգաստ ֆոն Հաքստհաուզենը Միրզամի հեքիաթները հիշում էր նույնիսկ Պետերհոֆում- Ա. Հաքստհաուզենը (1792—1861) գերմանացի