Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(պրուսացի) աստիճանավոր է եղել։ 1843 թ. ճանապարհորդել է Ռուսաստանում, նաև Կովկասում, եղել է Հայաստանում, ծանոթ է եղել Աբովյանի հետ։ Այստեղ խոսքը վերաբերում է Հաքստհաուզենի գրանցած հայ ժողովրդական բանահյուսության նմուշներին։ Աբովյանի հորեղբայր Հարությունի ասքերը Աբովյանի բանավոր թարգմանությամբ Հաքստհաուզենը գրի է առել Հայաստանում եղած ժամանակ։ Պետերհոֆը (այժմ Պետրոգվորեց) գտնվում է Պետերբուրգի (Լենինգրադ) մոտակայքում։

էջ 406, տող 16—17. Աշտարակեցին՝ Հայոց կաթողիկոսը— խոսքը Ներսես Աշտարակնցու մասին է, որ կաթողիկոս է եղել 1843—1857 թթ.

էջ 406, տող 1 —19. «աղա սմաարիտել»— խոսքը Խ. Աբովյանի մասին է. Երևանի գավառական ուսումնարանի տնօրենը կոչվում էր смотритель (տեսուչ)։

Էջ 407, տող 4. Աբովյանն ասաց ինձ,— գրում է գերմանացի բանաստեղծը— նկատի ունի բանաստեղծ Ֆ. Բոդենշտեդին, և Բակունցի բերած խոսքերը էջմիածնի վանական կյանքի մասին, իրոք, Աբովյանն ասել է Բոդենշտեդին՝ ըստ վերջինիս վկայության (տե՛ս F․ Bodenstedt, Tausend und ein Tag in Orient, հտ․ 2. Berlin, 1850, էջ 162)։

էջ 407, տողեր 11—12. Աբիխը, որ գնում էր Ամարաթ, դեռ էն ժամանակ խնդրեցի— Հերման Աբիխը (1806—1886) գերմանացի երկրաբան է, եղել է Հայաստանում, ուսումնասիրել տեղի երկրաբանությունը, բարձրացել Արարատի գագաթը: Որոշ ժամանակ նրան ուղեկցել է Աբովյանը։ Ամարաթը փոքր գյուղ է Արաքսի աջ կողմում. Աբիխը եկել է էջմիածին, այստեղից գնացել Ամարաթ (հավանաբար Արարատ բարձրանալու համար)։ Այս առիթով Աբովյանը էջմիածին (Բարսեղ եպիսկոպոսին) գրություն է ուղարկում՝ հայտնելով, որ պետք չէ Աբիխին ընդունելու համար «ըստ ամենայնի աշխատ լինել», քանի որ նա էջմիածնում չի մնալու, այլ աճապարելու է Ամարաթ։ Նույն գրության մեջ Աբովյանը նորից խնդրում է Մայրանի ապահարզանի մասին (տե՛ս Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժող., հ. 10, էջ 265, նաև՝ «Բանբեր Երևանի համալսարանիս, 1980, № 2, Պ. Հակոբյանի հոդվածը)։

Էջ 410, տողեր 6—8. «Օ՜, նպատակ, բարձր նպատակ... Առ իմ բոլոր ուժերը և ցանկությունները: Ես մոլորված շրջում եմ աշխարհում, ինչ փույթ, եթե ես չպիտի անմահանամ»— գերմանական գրող, փիլիսոփա, ժողովրդական երգերի հավաքող-հրատարակիչ, հոգևորական գործիչ Յոհան Հերդերի (1744—1803) այս խոսքերը նրա «Նոթեր 1769 թվականի իմ ճանապարհորդություններիս արձակ երկից են։ Բնագիրն է. O Zweck! grc Ḃer Zweck, nlmm alle meine Krằlte, Eifer, Begierden! Ich gehe durch die Welt, was hab in lhr, wen ich mich nicht unsterblich mache!, (Herders Werke ic funf Banden, l B., Berlin, 1978, էջ 327):

Բակունցի հիշատակած ժողովածուի վերնագիրը թարգմանվում է՝ Կյանքի պատկեր:


ԿՅՈՐԵՍ

(էջ 412)

Առաջին անգամ տպագրվել է 1936 թ. «Եղբայրության ընկուզենիները» գրքույկի մեջ։ Այդտեղ երկու երկ են ամփոփված, առաջինը «Կյորեսը», երկրորդը՝ «Եղբայրության ընկուզենիները»։