Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էջ 416, տող 8. ԵԸ—ի բնագրում՝ ուրիշ ազգից էր— ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ ուրիշ ազգից է:

Էջ 416, տողեր 24 — 25. ԵԸ—ի բնագրում՝ մի ծերունին նայում էր— ուղղված է՝ մի ծերունի նայում էր:

Էջ 420, տող 32. ԵԸ—ի բնագրում՝ գոռում գոչյունով— ուղղված է՝ գոռում-գոչյունով:

Էջ 423, տող 30. ԵԸ—ի բնագրում դյուքանդարները— համապատասխանացրել ենք նույն բառի նախորդ գործածությանը (էջ 420, տող 8)՝ դյուքյանդարները:

Էջ 427, տող 15. ԵԸ—ի բնագրում՝ թեյի միջև— ուղղել ենք ըստ հատվածի բովանդակության՝ թեյերի միջև:

Էջ 427, տող 1. ԵԸ—ի բնագրում՝ մի հատն էր տիկին Օլինկան— ուղղված է՝ մի հատ էր տիկին Օլինկան:

Էջ 439, տող 7. ԵԸ—ի բնագրում՝ ձեռոտի մարդկանց— 1922 թ. ուղղագրությամբ՝ ձեռվոտի ձևով է, որ կարդացվում է գրվածի պես, 1940—ի ուղղագրությամբ ձեռոտ—ին կարդացվում է՝ ձեոօտի, ուստի ուղղեցինք՝ ձեռ—ոտի մարդկանց:

Էջ 439, տողեր 9—10. ԵԸ—ի բնագրում՝ սիայի դավթարում— ուղղված է՝ նիսիայի դավթարում:

Էջ 446, տողեր 25—26. ԵԸ—ի բնագրում՝ Արդեն միս, հաց և կանաչի է առել Մառուսյան, ստրուժնիկ Վասիլի կինը, Պաչիստի Ավանեսը...— ուղղված է՝ Արդեն միս, հաց և կանաչի են առել Մառուսյան՝ ստրաժնիկ Վասիլի կինը, Պաչիստի Ավանեսը...:

Էջ 451, տող 32. ԵԸ—ի բնագրում՝ հազիվ էր երևում— ուղղել ենք ըստ բովանդակության՝ հազիվ է երևում:

Էջ 453, տող 1. ԵԸ—ի բնագրում՝ նրանցից— ուղղված է ըստ ամբողջ նախադասության կառուցվածքի՝ նրանից:

Էջ 453, տողեր 17—18. ԵԸ—ի բնագրում՝ գիշերը աչքերս եմ փակել— ուղղված է ըստ բովանդակության՝ գիշերը աչքերս չեմ փակել:

Էջ 462, տող 8. ԵԸ—ի բնագրում՝ քար է կրում— ուղղված է ըստ բովանդակության՝ քար էր կրում:

Էջ 463, տողեր 22—23. ԵԸ—ի բնագրում՝ մակարները հրոսախումբ էին, որ տիրում էր...— ուղղված է՝ մակարները հրոսախումբ էին, որ տիրում էին:

Էջ 466, տողեր 7—15. ԵԸ—ի բնագրում այս հատվածը երեք նախադասությունից է բաղկացած՝ անջատված վերջակետերով, հետևյալ բառերից հետո՝ ...մուտք չունեին: ...փոստը: ...դումայի շենքը: Հատվածի բովանդակությունը ցույց է տալիս, որ ամբողջը մեկ բազմաբարդ նախադասություն է, որտեղ գլխավոր նախադասություն է հետևյալը (ընդգծել ենք)՝ «Կյորեսցիք, եթե ցույց էին տալիս մեկի տան տեղը, ասում էին»: Այնուհետև թվարկվում է, թե ինչ էին ասում (անվանում)՝ Սիմոն թեյի տան գլուխը. Միրաքին թումբը և Գոմեշի փոսեր: Հավանաբար նախադասությունը շատ ծավալուն է թվացել, և խմբագիրը կամ սրբագրիչը վերջակետերով երեք մասի են բաժանել։ Վերոհիշյալ երեք վերջակետերից երկուսը դարձրինք ստորակետ՝ վերականգնելով ամբողջական նախադասությունը։

Էջ 470, տող 31. ԵԸ—ի բնագրում՝ կալերը ջրաղացների մոտ էր— ուղղված է՝ կալերը ջրաղացների մոտ էին: